Եգիպտոսը հայտ է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ, Ռուսաստանը ստացել է պատճենը՝ այն ուսումնասիրելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով. այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:
«Նման հայտ Եգիպտոսից ստացվել է, մենք այսօր ստացել ենք պատճենը, որպեսզի հնարավոր լինի զուգահեռաբար այն ուսումնասիրել և ցուցաբերել համապատասխան աջակցությունը. մենք դրանում հետաքրքրված ենք»,- ասել է Մանտուրովը:
Այս տարվա փետրվարի 10-ին Եգիպտոսի նախագահ Աբդ ալ Ֆաթահ աս-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսն ու ԵՏՄ-ն պայմանավորվածություն էին ձեռք բերել ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ:
ԵՏՄ-ն սկսել է գործել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանը պաշտոնապես միությանը միացել է հունվարի 2-ից:
Civilnet











