Գլխավոր Լրահոս

Siramark. Գործարկվել է սիրիահայերի երևանյան բիզնեսների հարթակ

Siramark. Գործարկվել է սիրիահայերի երևանյան բիզնեսների հարթակ

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի և Ayo! նախաձեռնության համատեղ ջանքերով ստեղծվել է ինտերնետային հարթակ, որը թույլ է տալիս շատ արագ տեղեկատվություն գտնել այն ձեռնարկությունների մասին, որոնք Երևանում հիմնել են սիրիահայերը:

Նոր գործարկված Siramark.am կայքում առկա են տեղեկություններ սիրիահայերի հիմնած ռեստորանների, խանութների, սրճարանների և այլ բիզնեսների մասին: Հիմնադիրներն ասում են, որ նոր հարթակը սիրիահայ գործարարներին թույլ է տալիս ընդլայնել ու կայունացնել իրենց հաճախորդների շրջանակը:

Նոր կայքում ոչ միայն քարտեզագրված են սիրիահայերին պատկանող ձեռնարկությունները, այլև կան պատմություններ հիմնադիրների մասին՝ թե ինչպես են փախել պատերազմից, եկել Հայաստան և բիզնես հիմնել:

Նման օրինակ է AVA կոշիկ արտադրող ձեռնարկությունը, որի առաջին խանութը բացվել է 2014թ. դեկտեմբերին: AVA-ի սեփականատերերն են երեք սիրիահայեր՝ Անդրանիկ Սաֆարը, Վիգեն Դոլմաղլյանն ու Անդո Էլեյջյանը: Ըստ կայքի՝ երիտասարդ գործարարները «ցանկանում են խրախուսել, որ հայերի նոր սերունդը մնա Հայաստանում, սփյուռքահայերն էլ՝ հայրենադարձվեն»: Նրանք կարծում են, որ երկրին անհրաժեշտ է, որ երիտասարդությունը ձեռնարկություններ հիմնի, աշխատատեղեր ստեղծի և բարելավի տնտեսությունը:

***

2011թ. սիրիական հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 200 հազ. մարդ, երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը տեղահանվել է, 3 մլն-ից ավելի մարդ դարձել է փախստական: Բազմաթիվ սիրիահայեր ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում: Հայաստանի սփյուռքի նախարարության տվյալներով՝ Հայաստանում ապրում է մոտ 12 հազ. սիրիահայ:

Ayo! նախաձեռնությունը հիմնադրվել է Հայկական նպաստամատույց հիմնադրամի (Armenian Relief Fund) կողմից: Նախաձեռնության նպատակն է ասել «այո» հայերի նորարար գաղափարներին և տեղական նախաձեռնություններին:

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամը ստեղծվել է 2012թ.՝ աջակցելու աշխարհի հայերին, որոնք որոշել են հայրենադարձվել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում