Գլխավոր Լրահոս

Հայաստանը հավանություն տվեց Ղրղզստանի ԵՏՄ անդամակցությանը

Հայաստանը հավանություն տվեց Ղրղզստանի ԵՏՄ անդամակցությանը

Հայաստանի խորհրդարանը հավանություն տվեց Ղրղզստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը: Հունիսի 16-ին Ազգային ժողովը վավերացրեց ՀՀ նախագահի ներկայացրած երեք արձանագրություն:

ԱԺ-ն նախ ձայների 89 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ վավերացրեց 2015թ. մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրությունը: Ապա ձայների 91 կողմ, 4 դեմ հարաբերակցությամբ պատգամավորները վավերացրին 2015թ. մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը: Կրկին 91 կողմ և 4 դեմ ձայնով ընդունվեց նաև 2015թ. մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» արձանագրությունը:

***

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միությունը սկսեց գործել 2015թ. հունվարի 1-ից: Հունվարի 2-ից միությանը պաշտոնապես միացավ Հայաստանը:

Ղրղզստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրվել էր 2014թ. դեկտեմբերին` Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Մայիսի 8-ին ԵՏՄ երկրների ղեկավարները Մոսկվայում ստորագրել էին ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու փաստաթղթերը: Մայիսի 21-ին Ղրղզստանն ավարտեց միությանը միանալու ներքին ընթացակարգը: Կենտրոնասիական այս երկրի փաստացի անդամակցության գործընթացը կավարտվի ԵՏՄ բոլոր անդամների կողմից ներքին վավերացման ընթացակարգերի ավարտից հետո:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում