Գլխավոր Լրահոս

Աշխարհը նշում է Փախստականների միջազգային օրը

Աշխարհը նշում է Փախստականների միջազգային օրը

Երևանում մետրոյի Հանրապետության հրապարակի գետնանցումը ստացել է Հալեպի շուկա անվանումը: Այստեղ Սիրիայից եկած հայերի կրպակներն են:

Հունիսի 20-ը փախստականների համաշխարհային օրն է։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 2001թ․, ի նշան Աֆրիկայի հետ համերաշխության, որտեղ գտնվում էր աշխարհի փախստականների մեծ մասը, իր 55-րդ նստաշրջանում հատուկ բանաձևով սահմանեց Փախստականների միջազգային օրը: Ամեն տարի աշխարհում ավելի քան 100 երկրում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում պաշտոնյաների, մարդասիրական կազմակերպությունների, քաղաքացիների, հայտնի մարդկանց և հարկադիր տեղահանվածների մասնակցությամբ։

20-րդ դարի կեսերին միջազգային օգնության կարիք ուներ մոտ 1,3 մլն փախստական՝ ներառյալ 350 հազ. մարդ Եվրոպայում, որը շարունակում էր պայքարել Երկրորդ աշխարհամարտի հետևանքների դեմ: 1950-ականներին փախստականների հիմնական խնդիրների թնջուկը տեղափոխվեց այլ մայրցամաքներ, առաջին հերթին՝ Աֆրիկա: Հետագա տասնամյակներին երևույթի աշխարհագրությունն ընդլայնվեց դեպի Հարավային Ասիա, Մերձավոր Արևելք, Բալկաններ:

Հասկանալով փախստականների առաջ ՄԱԿ-ի պատասխանատվությունը՝ Գլխավոր վեհաժողովը 1950թ. հիմնեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR), որն իր գործունեությունն սկսել է 1951թ. հունվարի 1-ին:

UNHCR-ի տվյալների համաձայն՝ 2014թ․ աշխարհում փախստականների թիվը 19,5 մլն է։

1988-ից վեր, երբ օրակարգում հայտնվեց Ղարաբաղյան հարցը, փախստական է դարձել շուրջ 413 հազ․ հայ։

2011թ․ սիրիական ճգնաժամի սկսվելուց հետո, 2012-2015թթ. Հայաստան է եկել շուրջ 17 000 սիրիահայ, որից շուրջ 4000-ը մեկնել է այլ երկրներ: Ներկայում Հայաստանում տարբեր գնահատականներով մոտ 12 000 սիրիահայ կա, որոնց գերակշիռ մասը բնակվում է Երևանում:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում