Գլխավոր Լրահոս

Հալեպում երկու հայ է զոհվել

Հալեպում երկու հայ է զոհվել

Հունիսի 20-ին Հալեպի քաղաքապետարանի շենքի հրթիռակոծության հետևանքով երկու հայ է զոհվել, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:

Զոհվածներից մեկի անունն է Էդուարդ Պետրոսյան (Ստեփանյան), որը Հայ ավետարանական եկեղեցու միսիոներ է: Մյուս զոհվածը Հալեպի բնակիչ Կարո Մկրտչյանն է (Աբու Հակոբ):

Ավելի վաղ՝ ապրիլին գնդակոծվել էր Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասը, ինչի հետևանքով տասնյակից ավելի հայեր էին զոհվել:

***

Մայիսի 27-ին Սիրիա էր մեկնել Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ էր ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և այլ ղեկավարների հետ:

Ներկայում, տարբեր տվյալներով, Հալեպում մնացած հայ բնակչության թիվը գնահատվում է մի քանի հազար: Հալեպահայերին տարհանելու հարցում Հայաստանի կառավարության դիրքորոշումն այն է, որ որոշումը պետք է ինքը համայնքը ընդունի:

Սիրիայում 2011-ից բռնկված ապստամբությունը, որը վերաճել է լայնածավալ քաղաքացիական պատերազմի, արդեն խլել է ավելի քան 200 հազար կյանք, մոտ 3 միլիոն մարդ դարձել է փախստական: Սիրիահայերից շատերը ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում: ՀՀ Սփյուռքի նախարարության տվյալներով Հայաստանում, հիմնականում՝ Երևանում, ապաստան է գտել մինչև 12 հազար սիրիահայ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում