Գլխավոր Լրահոս

Դամասկոսում հայ է զոհվել

Դամասկոսում հայ է զոհվել

Դամասկոսի Աբբասյան հրապարակի Ֆարես ալ Խուրի պողոտայի վրա սեպտեմբերի 3-ին ընկած հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է ազգությամբ հայ, 1954թ. ծնված Սարգիս Պարսիկյանը:

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը, Սարգիս Պարսիկյանը պայթյունի հետևանքով կորցրել է ոտքերը: Նա տեղափոխվել է հիվանդանոց` վիրահատության, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

***

2011թ. սիրիական հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 200 հազ. մարդ, երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը տեղահանվել է, 3 մլն-ից ավելի մարդ դարձել է փախստական: Բազմաթիվ սիրիահայեր ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում:

2012-2015թթ. Հայաստան է եկել շուրջ 17 000 սիրիահայ, որից շուրջ 4000-ը մեկնել է այլ երկրներ: Ներկայում Հայաստանում տարբեր գնահատականներով մոտ 12 000 սիրիահայ կա, որոնց գերակշիռ մասը բնակվում է Երևանում:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում