Գլխավոր Լրահոս

24.6 մլն դրամ` սիրիահայերի ուսվճարների մասնակի փոխհատուցմանը

24.6 մլն դրամ` սիրիահայերի ուսվճարների մասնակի փոխհատուցմանը

Կառավարությունը սիրիահայ ուսանողների 2015-2016 թթ. ուստարվա վարձավճարի մասնակի փոխհատուցման համար պետբյուջեից կհատկացվի 24 մլն 656 հազ. դրամ: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, համապատասխան որոշումը գործադիրն ընդունել է հոկտեմբերի 22-ի նսիտին:

«Սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հանրություն ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, նրանց հիմնահարցերը շարունակում են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Ուսման վարձավճարի փոխհատուցումը սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկն է»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

***

Սիրիայում 2011-ից քաղաքացիական պատերազմ է ընթանում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 220 հազ. մարդ: Սիրիացի փախստականների թիվը, ՄԱԿ-ի տվյալներով, այս տարվա հուլիս ամսվա դրությամբ կազմել է ավելի քան չորս մլն մարդ:

Բազմաթիվ սիրիահայեր պատերազմի հետևանքով ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում:

2012-2015թթ. Հայաստան է եկել շուրջ 17 000 սիրիահայ, որից շուրջ 4000-ը մեկնել է այլ երկրներ: Ներկայում Հայաստանում տարբեր գնահատականներով մոտ 12 000 սիրիահայ կա, որոնց գերակշիռ մասը բնակվում է Երևանում:

ՍիվիլՆեթը բազմիցս անդրադարձել է Հայաստանում հաստատված սիրիահայերին և նրանց խնդիրներին: Կարող եք դիտել Կտոր մը Հալեպ Երևանում և Կտոր մը Հալեպ Երևանում - 2 ռեպորտաժները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում