Գլխավոր Լրահոս

ԱՄՆ ԴՊՀ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԱՄՆ ԴՊՀ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Լուսանկարում` ԴՊՀ նախագահ Ջանեթ Յելենը:

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ), որը կատարում է Կենտրոնական բանկի գործառույթները, փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` բարձրացնելով այն մեկ քառորդ կետով` մինչև 0,5%:

Ինչպես հաղորդում է BBC-ն, սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի առաջին բարձրացումն է 2006-ից ի վեր:

Բարձրացումը նշանակում է, որ դաշնային միջոցների շուկայում տոկոսադրույքները, այսինքն` տոկոսադրույքները, որոնցով բանկերը միմյանց փոխառություններ են տալիս մեկ օրով, կտատանվեն` 0,25%-ից մինչև 0,5%:

ԴՊՀ-ի տոկոսադրույքը տոկոսն է, որով ամերիկյան բանկերը վարկ են վերցնում երկրի Կենտրոնական բանկից: 2006թ. դեկտեմբերից այն գրեթե զորայական էր` 0-0,25%:

Կենտրոնական բանկը նաև փոքր-ինչ բարձրացրել է ԱՄՆ տնտեսական աճի կանխատեսումը 2016թ. համար` 2,3%-ից 2,4%-ի:

Այստեղից հետևում է` բանկը չի կարծում, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը բացասաբար կանդրադառնա տնտեսության աճի վրա: Այս հայտարարությունից հետո բորսային շուկաներում գնանշումները բարձրացել են:

Վերլուծաբանների կարծիքով` ներկա բարձրացումը վկայում է` ԴՊՀ-ն վստահ է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը բավականաչափ ամրապնդվել է 2008թ. ռեցեսիայից հետո. գործազրկությունը համեմատաբար ցածր մակարդակում է` 5%, ինֆլյացիան դեռևս չի հասել ԴՊՀ-ի սահմանած վերահսկիչ 2% մակարդակին:

Պարզաբանելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու որոշումը` բանկը մատնանշել է տնային տնտեսությունների ծախսերի ավելացումը և աճող ներդրումները` ինֆլյացիայի պահպանվող ցածր մակարդակի պայմաններում:

Բանկի հայտարարության մեջ ասվում է. «Հանձնաժողովը եզարահանգել է, որ այս տարի նկատվում է աշխատաշուկայի վիճակի զգալի բարելավում, և որ միջնաժամկետ հեռանկարում ինֆլյացիան կբարձրանա մինչև վերահսկիչ 2%»:

ԴՊՀ-ն նաև հայտարարում է, որ կշարունակի հետևել ինֆլյացիայի և զբաղվածության մակարդակին` վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա բարձրացման պահը որոշելու համար:

Բանկը նշում է, որ այս գործընթացը աստիճանական կլինի:

Միջնաժամկետ հեռանկարում ԴՊՀ-ն պատրաստվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել մինչև 1,5% 2016-ին և 2,5%` 2017-ին:

ԴՊՀ-ն տոկոսադրույքը մինչև նորմալ` 3,5% մակարդակի կբարձրացնի 2018-ից ոչ շուտ. բանկը նախատեսում է, որ տնտեսությունը վերջնականապես կվերականգնվի այդ ժամանակ: Սակայն ԴՊՀ նախագահ Ջանեթ Յելենը նշում է, որ ամեն բան կախված է տնտեսության վիճակից, և տոկոսադրույքի բարձրացումը կարող է տեղի ունենալ շատ ավելի դանդաղ:

Հինգշաբթի` ԱՄՆ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին հայտարարությունից և ԱՄՆ կառավարության կողմից երկրի նավթի ռեկորդային պաշարների վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո WTI տեսակի նավթի գինը անկում է ապրել 4,9%-ով:

Brent տեսակի նավթի գինն անկում է ապրել 3%-ով, քանի որ ԱՄՆ-ում տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է դոլարի փոխարժեքի հետագա արժևորում այլ արժույթների նկատմամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում