Գլխավոր Լրահոս

Սիրիական բանակը ազատագրել է հայաբնակ Ղնեմիե գյուղը

Սիրիական բանակը ազատագրել է հայաբնակ Ղնեմիե գյուղը

Սիրիական բանակը ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` հայաբնակ Ղնեմիե գյուղը: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» թերթը` վկայակոչելով սիրիական «Շամ Թայմզ» գործակալությունը:

Ղնեմիեն հայաբնակ գյուղ է եղել, որի բնակչությունը չորս տարի առաջ հեռացել էր զինված խմբավորումների ներխուժման պատճառով: Ղնեմիեում է գտնվում հայ առաքելական Սբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվել է 1875-ին Ղնեմիեի ժողովրդի կողմից։ Սակայն տեղացի տարեցների վկայությամբ` 1875-ին եկեղեցին նորոգվել է, իսկ մինչ այդ մոտավորապես 300 տարվա պատմություն է ունեցել:

«Գանձասար»-ի թղթակից Հովիկ Շեհիրյանի խոսքով` Ղնեմիեի` զինված խմբավորումների տիրապետության տակ եղած ընթացքում Սբ Գևորգ եկեղեցին մասամբ վնասվել է. իջեցվել է եկեղեցու խաչը, եկեղեցու սրահը հրկիզվել է, սակայն եկեղեցին կանգուն է։

***

Սիրիայում 2011-ից քաղաքացիական պատերազմ է ընթանում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 250 հազ. մարդ, միլիոնավոր սիրիացիներ դարձել են փախստական:

Բազմաթիվ սիրիահայեր պատերազմի հետևանքով ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում:

2012-2015թթ. Հայաստան է եկել շուրջ 17 000 սիրիահայ, որից շուրջ 4000-ը մեկնել է այլ երկրներ: Ներկայում Հայաստանում տարբեր գնահատականներով մոտ 12 000 սիրիահայ կա, որոնց գերակշիռ մասը բնակվում է Երևանում:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում