Գլխավոր Լրահոս

Պայթյուններ Կամիշլիում. վիրավորների թվում կան հայեր (լրացված)

Պայթյուններ Կամիշլիում. վիրավորների թվում կան հայեր (լրացված)

Հունվարի 24-ին երկու ուժգին պայթյուն է որոտացել Սիրիայի Կամիշլի քաղաքում, հաղորդում է Հալեպի «Գանձասար» թերթը:

Նախնական տեղեկություններով` զոհվել է երեք մարդ, վիրավորվել է վեցը, որոնցից մեկը հայ է:

«Գանձասարը» նշում է, որ ըստ պաշտոնական աղբյուրների` պայթել են ահաբեկչական խմբավորումների կողմից հեծանիվի մեջ տեղադրված ականները:

14:30

«Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ պայթյունների հետևանքով վիրավորվել է երկու հայ` Մհեր Պողոսյանը և Հակոբ Միրզոյանը:

***

Սիրիայում 2011-ից քաղաքացիական պատերազմ է ընթանում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 250 հազ. մարդ, միլիոնավոր սիրիացիներ դարձել են փախստական:

Բազմաթիվ սիրիահայեր պատերազմի հետևանքով ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում:

2012-2015թթ. Հայաստան է եկել շուրջ 17 000 սիրիահայ, որից շուրջ 4000-ը մեկնել է այլ երկրներ: Ներկայում Հայաստանում տարբեր գնահատականներով մոտ 12 000 սիրիահայ կա, որոնց գերակշիռ մասը բնակվում է Երևանում:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում