Գլխավոր Լրահոս

Հալեպում ՀՀ հյուպատոսը հանդիպել է հայկական դպրոցների տնօրենների հետ

Հալեպում ՀՀ հյուպատոսը հանդիպել է հայկական դպրոցների տնօրենների հետ

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հունվարի 25-ին ընդունել է Հալեպի հայկական դպրոցների տնօրեններին:

Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Տիգրան Գևորգյանը նշել է, որ «Սիրիայի հայ համայնքի խնդիրները մշտապես մնում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և Հայաստանը իր հնարավորությունների սահմաններում աջակցել է և շարունակելու է աջակցել Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին»:

ՀՀ գլխավոր հյուպատոսը երախտագիտություն է հայտնել հայկական դպրոցների ներկայացուցիչներին «հայ մանուկներին ու պատանիներին հայեցի դաստիարակելու նվիրական ու ազգանվեր գործունեության համար»:

Տիգրան Գևորգյանը տնօրեններին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորյա շնորհավորական ուղերձներն ու դրամական նվիրատվությունները:

***

Սիրիայում 2011-ից քաղաքացիական պատերազմ է ընթանում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 250 հազ. մարդ, միլիոնավոր սիրիացիներ դարձել են փախստական:

Բազմաթիվ սիրիահայեր պատերազմի հետևանքով ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում:

2012-2015թթ. Հայաստան է եկել շուրջ 17 000 սիրիահայ, որից շուրջ 4000-ը մեկնել է այլ երկրներ: Ներկայում Հայաստանում տարբեր գնահատականներով մոտ 12 000 սիրիահայ կա, որոնց գերակշիռ մասը բնակվում է Երևանում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում