Գլխավոր Լրահոս

Հալեպի հայկական թաղամասերում գիշերը հանգիստ է եղել

Հալեպի հայկական թաղամասերում գիշերը հանգիստ է եղել

Հալեպ, 2014թ. հունիս, լուսանկարը` Մարիա Կապրիելյանի ֆեյսբուքյան էջից:

Հալեպում նախորդ գիշեր հայկական թաղամասերը չեն ենթարկվել հրթիռակոծության, սակայն ամբողջ գիշեր լսվել է թնդանոթների ձայնը: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Հալեպում բնակվող գրող, լրագրող Մանուել Քեշիշյանը:

Նրա խոսքով՝ ամենաթեժ բախումները Էշրէֆիե - Պենի Զեյտ ճակատում են, որտեղ ակտիվ են կառավարական զորքերի հետ համագործակցող քրդական զինյալ ուժերը: Այդ շրջանը Հալեպի հյուսիս-արևմուտքում է: Այնտեղից սկսվող Քասթելո շրջանը ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող թաղամասերը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է:

«Թէժ է նաեւ քաղաքի հարաւը գտնուող Պուսթան Էլ Գասր թաղամասի ճակատը որ ընդդիմադիրներու հակակշռին տակ է եւ մեր թաղամասերը ռմբակոծող հիմնական կէտերէն մէկն է: Որպէս նախազգուշութիւն հինգշաբթի եւ ուրբաթ երկու օր փակ է Վիլլաներ հայկական թաղի Կրթասիրաց Չէմպերճեան Երկրորդական վարժարանը»,- ասաց Մանուել Քեշիշյանը:

Հալեպի հայաբնակ թաղամասերում փետրվարի 17-ին թեժ մարտեր էին ընթացել սիրիական բանակի և զինյալների միջև. հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չէին արձանագրվել:

Ավելի վաղ` փետրվարի 13-ին, հրթիռակոծման էր ենթարկվել Հալեպի Սուլեյմանիե քրիստոնեական թաղամասը. ի թիվս այլոց` զոհվել էր ազգությամբ հայ Վիգեն Ոսկերչյանը:

***

Սիրիայում 2011-ից քաղաքացիական պատերազմ է ընթանում, որի հետևանքով ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է ավելի քան 250 հազ. մարդ, միլիոնավոր սիրիացիներ դարձել են փախստական:

Բազմաթիվ սիրիահայեր պատերազմի հետևանքով ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում:

2012-2015թթ. Հայաստան է եկել շուրջ 17 000 սիրիահայ, որից շուրջ 4000-ը մեկնել է այլ երկրներ: Ներկայում Հայաստանում տարբեր գնահատականներով մոտ 12 000 սիրիահայ կա, որոնց գերակշիռ մասը բնակվում է Երևանում:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում