Գլխավոր Լրահոս

Դամասկոսում և Հոմսում պայթյուններից զոհվել է առնվազն 140 մարդ

Դամասկոսում և Հոմսում պայթյուններից զոհվել է առնվազն 140 մարդ

Կիրակի օրը Սիրիայի Դամասկոս և Հոմս քաղաքներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 140 մարդ, հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:

Սիրիայի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դամասկոսի Սաիդա Զեյնաբ արվարձանում տեղի ունեցած չորս պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 83 մարդ:  

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հոմսում կրկնակի պայթյուններից մոտ վեց տասնյակ մարդ, գերազանցապես՝ խաղաղ բնակիչներ:

CNN-ի հաղորդմամբ՝ երկու քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ ռուսաստանցի իր  պաշտոնակից Սերգեյ Լավրովի մոտեցել են Սիրիայում զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ նախնական համաձայնության: Քերին հստակեցրել է, որ խոսքը գնում է արյունահեղության դադարեցման վերաբերյալ ժամանակավոր համաձայնության մասին, որը կարող է ուժի մեջ մտնել մոտ օրերին: Քերիի խոսքով՝ ինքն ու Լավրովը հույս են հայտնել, որ ԱՄՆ և ՌԴ նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը առաջիկայում կքննարկեն սիրիական հակամարտությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում