Գլխավոր Լրահոս

Սիրիական օպերացիան Ռուսաստանին արժեցել է 33 մլրդ ռուբլի. Պուտին

Սիրիական օպերացիան Ռուսաստանին արժեցել է 33 մլրդ ռուբլի. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունների վրա ծախսվել է 33 մլրդ ռուբլի (մոտ 470 մլն դոլար), որոնք հատկացվել են ՌԴ պաշտպանության նախարարության բյուջեից:

«Իհարկե, Սիրիայում ռազմական օպերացիան պահանջել է որոշակի ծախսեր, սակայն դրանց հիմնական մասը ՊՆ ռեսուրսներն են՝ մոտ 33 մլրդ ռուբլի, որոնք ավելի վաղ դրվել էին գերատեսչության բյուջեի հիմքում՝ զորավարժությունների և ռազմական պատրաստականության անցկացման նպատակով: Մենք պարզապես վերաուղղել ենք այդ ռեսուրսները Սիրիայում խմբավորման ապահովմանը»,- Interfax գործակալությունը մեջբերում է ՌԴ նախագահին: Վերջինս շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը Սիրիայում իր զինված ուժերը կարող է մի քանի ժամում ավելացնել:

ՌԴ օդային-տիեզերական ուժերը մարտի 15-ից սկսել են դուրս գալ Սիրիայից, ինչին զուգահեռ ընթանում են սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Ավելի վաղ ռուսական RBK պարբերականը, հիմնվելով ՌԴ ՊՆ հրապարակած տվյալներն ու փորձագետների գնահատականների վրա, հաշվել էր, որ Ռուսաստանը Սիրիայում օպերացիայի ընթացքում ծախսել է 38 մլրդ ռուբլի (մոտ 470 մլն դոլար):

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում