Մարտի 20-ին Հալեպում «Իսլամական պետություն» խմբավորման հետ բախումների ընթացքում զոհվել է ազգությամբ հայ, սիրիական բանակի զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Մկրտչյանը: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
«Գանձասար»-ը նշում է, որ «Իսլամական պետության» զինյալները փորձել են ներթափանցել Հալեպի արդյունաբերական շրջան` Շեյխ Նաջար, սակայն սիրիական բանակը հետ է մղել հարձակումը` տալով զոհեր:
***
Սիրիայում 2011-ից քաղաքացիական պատերազմ է ընթանում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 250 հազ. մարդ, միլիոնավոր սիրիացիներ դարձել են փախստական:
Բազմաթիվ սիրիահայեր պատերազմի հետևանքով ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում:
2012-2015թթ. Հայաստան է եկել շուրջ 17 000 սիրիահայ, որից շուրջ 4000-ը մեկնել է այլ երկրներ: Ներկայում Հայաստանում տարբեր գնահատականներով մոտ 12 000 սիրիահայ կա, որոնց գերակշիռ մասը բնակվում է Երևանում:
Civilnet











