Գլխավոր Լրահոս

Հալեպում հրթիռակոծությունից չորս հայ է զոհվել

Հալեպում հրթիռակոծությունից չորս հայ է զոհվել

Լուսանկարը` «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջից:

Հալեպում հունիսի 2-ին հրթիռակոծման հետևանքով չորս հայ է զոհվել:

Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը, զինյալ խմբավորումները հունիսի 2-ի երեկոյան ավելի քան 30 հրթիռ են արձակել քաղաքի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի վրա:

«Զվարթնոց» եկեղեցու թաղամասում ընկած հրթիռի հետևանքով հրդեհվել է հայ մի արհեստավորի խանութ, զոհվել են երեք հայեր: Վայրկյաններ անց զոհվել է Նոր Գյուղում վիրավորված մեկ այլ հայ, հաղորդում է «Գանձասար»-ը:

Զոհված հայերի անուններն են` Վազգեն Ճապաղջուրյան, Լևոն Քելխաչերյան, Հովսեփ Ջանեցյան, Խաչիկ Ապուլապության:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում