Գլխավոր Լրահոս

Մաշվող Հայաստան. արտագաղթը 1992-2015թթ.

Մաշվող Հայաստան. արտագաղթը 1992-2015թթ.

Հայաստանի մշտական բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 995 հազար 100 մարդ: Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 10 հազար 400-ով:

Մշտական բնակչության այս թվի փոփոխությունը պայմանավորված է բնական հավելաճով` ծնվածների ու մահացածներիթվի տարբերությամբ, ինչպես նաեւ հաշվառումից դուրս եկած բնակիչների թվով: Այս հաշվարկի մեջ չեն մտնում երկրից արտագաղթած հայաստանցիները, ովքեր շարունակում են մնալ հաշվառման մեջ: Այլ կեպ ասած, հաշվառումից դուրս եկած հայաստանցիները կազմում են արտագաղթածների մի փոքր մասը միայն, գրում է Հայկական ժամանակ օրաթերթը:

1992-ից ի վեր Հայաստանում միայն երեք տարի՝ 2004, 2005 և 2006 թվականին է, որ երկրից միգրացիոն հոսքերը՝ ժամանածների և մեկնածների միջև տարբերությունը՝ միգրացիոն սալդոն, եղել է դրական: Թվերը, որ ներկայացվում են ստորև, վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն պետական ծառայության հրապարակումներից:

 

 

 

 

 

 Այսպիսով, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին Հայաստանից հեռացել և չի վերադարձել 586.800 մարդ: Շատ հավանական է, որ 1992-1994 թվականների տվյալները իրենց մեջ ներառում են այն արտագաղթած հայերին, որոնք Հայաստանում հաստատվել էին Ադբեջանից, այսինքն՝ չեն եղել Հայաստանի քաղաքացիներ: Այսօր, շատ բարդ է ճշգրիտ հաշվարկ կատարել: Բայց ակնհայտ է, որ Հայաստանից ամենից մեծ արտագաղթը եղել է 1992-1994 թվականներին, որի հիմնական պատճառներից էին Արցախյան պատերազմը, Խորհրդային Միության փլուզման աղետալի հետևանքները, ինչպես նաև՝ էներգետիկ և տնտեսական խորը ճգնաժամը: Եթե անգամ 1992-1994 թվականներին է եղել ամենալայնածավալ արտագաղթը, ապա դա ամբողջովին փոխհատուցվում է Արցախյան հաղթանակով:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին Հայաստանից արտագաղթել է 129,300 մարդ, տարեկան միջինը՝գրեթե 13 հազար, որը, եթե օրական հաշվենք, միջինը կստացվի 35 մարդ:

 

 

 

 

 

 

 

 

 

Սերժ Սարգսյանի նախագահության 8 տարիներին Հայաստանից արտագաղթել է 296,988 մարդ: Եթե սրան ավելացնենք այս տարվա 6 ամիսների արտագաղթը, ապա կունենանք գրեթե 310 հազար, որը օրականի վերածելով կստանանք, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ամեն օր Հայաստանից հեռանում է մոտ 100 մարդ:

 

 

 

 

 

 

 

Խորհրդային Միության տարիներին անցկացված մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում բնակչության թիվը կազմել է՝

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում