Գլխավոր Լրահոս

Հալեպում հրթիռակոծման հետևանքով հայեր են զոհվել և վիրավորվել (լրացված)

Հալեպում հրթիռակոծման հետևանքով հայեր են զոհվել և վիրավորվել (լրացված)

Սեպտեմբերի 30-ի վաղ առավոտից զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը, հաղորդում է Հալեպի «Գանձասար» թերթը։

Պարբերականը նշում է, որ Վիլլաներ թաղամասում Սբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով հայերի շրջանում արձանագրվել են զոհեր և վիրավորներ։ Զոհվել են Արման Հինտոյանը, Ծիլա Ճապաղջուրյանը, Հասմիկ Կիրակոսյան-Պերեճիքլյանը, որի կյանքը չի հաջողվել փրկել վիրահատությամբ։

Ծանր վիրավորվել են Գառնիկ Կարապետյանը, Միրեյ Հինտոյանը, Ծովիկ Գապիքյանը, որոնք այս պահին վիրահատվում են։ Թեթև վիրավորում են ստացել Պեթի Լախոյան-Հինտոյանը, Մովսես Հինտոյանը, Նազար Զարմանյանը։ Թեթև վիրավորում է ստացել նաև Մարի Կարապետյանը, որն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

«Գանձասարի» հաղորդմամբ՝ Նոր Գյուղում գտնվող Ազգային Պատսպարանի սաները ժամանակավորապես տեղափոխվել են համեմատաբար ավելի ապահով վայրեր։

Ազգային Քարեն Եփփե ճեմարանի տնօրինությունը ապահովության նկատառումներով աշակերտներին տեղափոխել է ներքնահարկ։

16։40

«Գանձասարը» տեղեկացնում է՝ շտապօգնության ծառայությունից հայտնել են, որ այսօր առավոտյան ծանր վիրավորված Միրեյ Հինտոյանի կյանքը հնարավոր չի եղել փրկել։ Միրեյը զոհված Արման Հինտոյանի քույրն էր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում