Գլխավոր Լրահոս

ՊԵԿ-ը պարզաբանել է վաճառակետերում ադրբեջանական խնձորի վերաբերյալ հրապարակումները

ՊԵԿ-ը պարզաբանել է վաճառակետերում ադրբեջանական խնձորի վերաբերյալ հրապարակումները
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը՝ շուկայի տարրբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու վերաբերյալ։ Պարզաբանումը՝ ստորև։ Գերատեսչությունը նշում է․ 1.             Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ, 2.             ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ, 3.             ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով: Վերջին օրերին Ֆեյսբուքի մի շարք օգտատերեր բարձրաձայնում են որոշ վաճառակետերում ադրբեջանական ծագման խնձորի առկայության հարցը, ինչը հարուցել է հանրության դժգոհությունն ու մտահոգությունը։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) արձագանքելով նման հրապարակումներին՝ հայտարարել է, որ շրջայցերի արդյունքում Երևան քաղաքի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում և այլն) արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր: ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում