Գլխավոր Լրահոս

Սիրիայում ռուսաստանյան Սու-24 է կործանվել

Սիրիայում ռուսաստանյան Սու-24 է կործանվել

Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայից թռիչքի ժամանակ ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ պաշտպանության նախարարությանը վկայակոչելով՝ հաղոդրդում է BBC-ն։ Երկու օդաչուները զոհվել են։

Գերատեսչության տվյալներով՝ թափառքից հետո ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց և կործանվել։ Երկու օդաչուները զոհվել են՝ չհասցնելով դիմել ինքնանետիչին։ Միջադեպի ենթադրյալ պատճառ է նշվում ինքնաթիռի անսարքությունը։ 

Սա թվով երկրորդ Սու-24 ն է, որը Ռուսաստանը կորցրել է Սիրիայում ռազմական օպերացիայի ընթացքում․ առաջին միջադեպը տեղի էր ունեցել 2015թ․ նոյեմբերին, երբ թուրքական օդուժը խոցել էր ռուսաստանյան կործանիչը։ Միջադեպը ռուս-թուրքական հարաբերությունների սրման էր հանգեցրել։

Ռուսաստանը սիրիական օպերացիան սկսել է 2015թ․ սեպտեմբերի 30-ին։ Երկու տարվա ընթացքում ռուսաստանյան օդուժը հասցրել է մի քանի հազար հարված և պաշտոնական տվյալներով՝ կորցրել մոտ 40 զինվորական։ 

 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում