Գլխավոր Լրահոս

Սոպրանո Ռուզան Մանթաշյանն այդուհանդերձ ելույթ կունենա Դրեզդենի փառատոնի շրջանակում

Սոպրանո Ռուզան Մանթաշյանն այդուհանդերձ ելույթ կունենա Դրեզդենի փառատոնի շրջանակում
Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի հետ տեղի ունեցած սկանդալից հետո այդուհանդերձ ելույթ կունենա Դրեզդենի հայտնի Semper Opernball-ում․ այս մասին երգչուհին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Համոզված եմ եղել, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում և ուրախ եմ, որ այս համոզմունքը կիսվում է այդքան մարդկանց կողմից, ովքեր այս օրերին սատարեցին ինձ իրենց խոսքով և գործով։ Սիրով տեղեկացնում եմ իմ ունկնդիրներին, որ փետրվարի 7-ին Պ.Ի. Չայկովսկու Եվգենի Օնեգին օպերայից Տատյանայի արիայով հանդես եմ գալու Դրեզդենյան հայտնի Semper Opernball-ում»,- գրել է Ռուզան Մանթաշյանը։ Հայ սոպրանոյի առաջիկա ելույթի մասին հայտարարել է նաև Semper Opernball փառատոնը՝ նշելով, որ փետրվարի 7-ին 30-ամյա Մանթաշյանը կկատարի Տատյանայի արիան։ «Այսպիսով, Semper Opernball-ը հավատարիմ է մնում իր ընդհանուր փիլիսոփայությանը, ինչպես տարիներ շարունակ, խոսելով արվեստի լեզվով, միավորելով արտիստներին ու մշակույթները, կառուցելով կամուրջներ ազգերի, մշակույթների միջև»,- ասել է Semper Opernball-ի ղեկավար Հանս-Յոահիմ Ֆրեյը՝ ուրախություն հայտնելով Ռուզան Մանթաշյանի առաջիկա ելույթի կապակցությամբ և նշելով, որ այդ գաղափարին աջակցել են բոլոր արտիստները։ Համերգի ընթացքում հանդես կգա նաև ադրբեջանցի տենոր Յուզիֆ Էյվազովը։
#ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում