Գլխավոր Լրահոս

Հասանովը զինծառայողներին հրահանգել է առաջնորդվել Ալիևի «վերջին ելույթների պահանջներով»

Հասանովը զինծառայողներին հրահանգել է առաջնորդվել Ալիևի «վերջին ելույթների պահանջներով»
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը առաջնագիծ այցի ժամանակ զինծառայողներին հրահանգել է «ամենօրյա ծառայության ժամանակ առաջնորդվել նախագահ Իլհամ Ալիևի ելույթներում առաջ քաշված պահանջներով»․ այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։ Ըստ հաղորդագրության՝ նա ծանոթացել է օպերատիվ իրադրությանն ու տվել համապատասխան հրահանգները «ստորաբաժանումների մշտական մարտական պատրաստականության ապահովման» վերաբերյալ։ *** Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 6-ին մի շարք հեռուստաընկերությունների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել Ղարաբաղի շուրջ բանակցություններից։ Նա քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին պասիվության համար․ «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, թե Ղարաբաղը Հայաստան է։ Այդ հայտարարությունը ձախողում է բանակցությունները և անիմաստ է դարձնում դրանք․․․ Մինսկի խումբը համարժեք պատասխան չտվեց նաև ձևաչափը փոխելու Երևանի փորձերին, որը պահանջում էր Ադրբեջանից բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի անջատողականների հետ։ Այսօր փաստացի կարգավորման բանակցություններ չկան։ Ոչ մի օգուտ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից չկա։ Դա միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է։ Եթե բանակցություններն առարկայական չլինեն, մենք դրանց չենք մասնակցի»։ Ալիևի հայտարարություններին արձագանքել է ՀՀ վարչապետի խոսնակը։ *** Վերջին շրջանում Ադրբեջանում քննարկվում է բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում հնարավոր պաշտոնանկությունների հարցը։ Շրջանառվում են արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի անունները։
  #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում