Գլխավոր Լրահոս

ՀԱՊԿ-ն այսօր արտահերթ նիստ կհրավիրի հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հարցով

ՀԱՊԿ-ն այսօր արտահերթ նիստ կհրավիրի հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հարցով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման առնչությամբ արտահերթ նիստ է նախաձեռնել․ այս մասին ասված է ՀԱՊԿ կայքում հրապարակված հաղորդագրությունում։ «Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածության առնչությամբ, որին հանգեցրել են հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ զինված բախումները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է հուլիսի 13-ին անցկացնել ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ սահմանային իրավիճակը քննարկվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցում։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում