Գլխավոր Լրահոս

Մատվիենկոն բանակցությունների կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

Մատվիենկոն բանակցությունների կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով․ լրագրողների հետ զրուցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Ես՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, դիմումներ եմ ստացել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների կողմից»,- ասել է սենատորը:

Նրա խոսքով, Ռուսաստանը անհանգստացած է ստեղծված իրավիճակից, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը բարեկամ, գործընկեր երկրներ են: «Այժմ գլխավորը ոչ թե մեղավորին փնտրելն է, այլ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելը», - ասել է նա:

Սենատորը նշել է, որ դիվանագիտական գծով ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ էսկալացիան նվազեցնելու ուղղությամբ, Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի անդամ երկիր, ջանքեր է գործադրում այս ուղղությամբ։

Բացի այդ, խորհրդարանական գծով նույնպես ջանքեր են գործադրվում։ «Մենք շատ անհանգստացած ենք այս իրավիճակից։ Կանենք ամեն ինչ, որպեսզի դադարեցնենք լարվածության և ռազմական գործողությունների սրումը», - ընդգծել է Մատվիենկոն:

Ըստ նրա՝ ռուսական կողմի դիրքորոշումը պետք է լինի բանակցային գործընթացը, որի ընթացքում պետք է գտնվեն փոխընդունելի լուծումներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում