Գլխավոր Լրահոս

Մեծամորի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու սպառնալիքը պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում է․ ՀՀ ԱԳՆ

Մեծամորի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու սպառնալիքը պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում է․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու սպառնալիքի վերաբերյալ։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին: 

Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են  ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները: 

Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին:

Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից»:

***

Ադրբջանի պաշտպանության նախարարությունը նախօրեին սպառնացել է, որ կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին։

«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը մեծ աղետի կհանգեցնի Հայաստանի համար»,- հայտարարել Է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյախլին։ Ըստ ադրբեջանական կայքերի՝ Դարգյախլին հայտարարությունն արել է ի պատասխան պնդումների, թե հայերը կարող են հարվածել Մինգեչաուրի ջրամբարին։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում