Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն, Մերկելը պահանջում են անցկացնել Նավալնիի թունավորման թափանցիկ հետաքննություն, պատժել մեղավորներին

ԵՄ-ն, Մերկելը պահանջում են անցկացնել Նավալնիի թունավորման թափանցիկ հետաքննություն, պատժել մեղավորներին
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը կոչ է արել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի դեմ ենթադրյալ մահափորձի վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնել: Եվրամիությունը վճռականորեն դատապարտում է Նավալնիի դեմ ենթադրյալ մահափորձը, հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Միանգամայն անհրաժեշտ է, որ ռուսական իշխանություններն անհապաղ և թափանցիկ հետաքննություն նախաձեռնեն Նավալնիի թունավորման փաստով։ Ռուս ժողովուրդը, ինչպես նաև միջազգային հանրությունը պահանջում են ներկայացնել Նավալնու թունավորման հետեւում կանգնած փաստերը»,- նշել է  եվրոպական դիվանագիտության ղեկավարը։ Հայտարարությամբ հանդես է եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի «թունավորման մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։ Նախօրեին գերմանական «Շարիտե» հիվանդանոցը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հաստատելով Նավալնիի թունավորման փաստը․ նրա օրգանիզմում հայտնաբերվել են նյարդային համակարգը կաթվածահար անող քիմիական նյութի հետքեր։ Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին գտնվում է Օմսկ քաղաքի հիվանդանոցում: Նա օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ վատ է զգացել, ինչից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում: Նավալնին կորցրել է գիտակցությունը, նրան մտցրել են արհեստական կոմայի մեջ։ Օգոստոսի 22-ին Նավալնիին տեղափոխել են Գերմանիա։ Գեղեցիկ Ոսկանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում