Գլխավոր Լրահոս

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ ՄԻԵԴ-ի մայիսի 26-ի վճիռը բողոքարկվել է ՄԻԵԴ Մեծ պալատին։ Մայիսի 26-ին ՄԻԵԴ-ը վճռել էր, որ հանցագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով՝ Ադրբեջանը խախտել է Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը և արձանագրել էր հայերի հանդեպ էթնիկ խտրականության ադրբեջանական ինստիտուցիոնալացված քաղաքականությունը: Միևնույն ժամանակ, ՄԻԵԴ-ը Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձը չի վերագրել Ադրբեջանին՝ նշելով, որ արարք կատարելիս Սաֆարովը եղել է մասնավոր կարգավիճակում։ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը․ ՄԻԵԴ վճիռը՝ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել էր նաև դատական ծախսերի փոխհատուցում կատարել՝ ավելի քան 15,000  ֆունտ ստեռլինգի չափով։ Մարգարյանն ու Մակուչյանը 2004-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում գտնվել էին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Ռամիլ Սաֆարովը մտել էր Մարգարյանի սենյակ և կացնով սպանել նրան, փորձել էր մուտք գործել նաև Մակուչյանի սենյակ, ինչ նրան չէր հաջողվել։ 2012-ի օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ վերջինս հերոսացվեց ու արժանացավ մի շարք պարգևների։ Մկրտիչ Կարապետյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում