Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ․ Արցախի նախագահի խոսնակ

Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ․ Արցախի նախագահի խոսնակ

Պաշտպանության բանակի հետախուզությունը տեղեկություններ է փոխանցել, որ առաջնագծի տարբեր ուղղություններով Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. միասնական տեղեկատվական շտաբում այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Միայն մեկ ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել»,- ասաց Պողոսյանը՝ կանխատեսելով, որ «առաջիկայում ականատես կլինենք ազգային փոքրամասնությունների բողքի ակցիային»։ 

Պողոսյանի խոսքով՝ մեր տարածքում թողնված ադրբեջանցի զինծառայողների բոլոր դիերի գրպաններում եղել են ներարկիչներ. «Ադրբեջանն իր զինվորներին թմրեցրած վիճակում է ուղարկում պատերազմ։ Սա ռազմական հանցագործություն է»։ 

Պաշտպանության բանակի խոսնակ Սուրեն Սարումյանը, անդրադառնալով անցած գիշերվա ռազմական զարգացումներին, տեղեկացրեց, որ արցախա-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հրետանային մարտեր են ընթացել։ Հակառակորդի զորաշարժը ֆիքսվել ու կանխվել է։ 

Խոսելով Մարտակերտում քաղաքացիական զոհերի մասին՝ Սարումյանն ասաց՝ Մարտակերտում հակառակորդը նույնիսկ մեկ սանտիմետր չի կարողացել առաջ գալ, ու դրա համար էլ Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը։ 

Սարումյանը շեշտեց՝ այս պահին իրավիճակը կայուն է, սակայն լարված։

***

Սեպտեմբերի 30-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում թալիշ հրապարակախոս Զաբիլ Մագերամովը նշեց՝ Ադրբեջանում ռազմաճակատ են տանում գերազանցապես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Զոհվածների 50 տոկոսը, ըստ նրա, թալիշ է։ «Սա թալիշների ցեղասպանություն է»,- ասաց Մագերամովը։ Հարցազրույցը ռուսերեն՝ ստորև․

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում