Գլխավոր Լրահոս

Հայկական զինուժը, հակառակորդին զրկելով հարձակումների թափից, միշտ չէ, որ վարում է միայն պաշտպանական մարտեր

Հայկական զինուժը, հակառակորդին զրկելով հարձակումների թափից, միշտ չէ, որ վարում է միայն պաշտպանական մարտեր

Արցախա-ադրբեջանական սահմանին գիշերը մարտեր չեն եղել, սակայն լուսաբացից հետո մարտերը թեժացել են։ Այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

«Հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը անկախ չափերից անհաջողության են մատնվել»,- հայտարարեց Հովհաննիսյանը։ 

Վերջին օրվա ընթացքում հայկական կողմը խոցել է 3 ուղղաթիռ, 15 միավոր զրահատեխնիկա, 1 ՍՄԵՐՉ կայանք ու 6 ԱԹՍ։ 

Ավելի վաղ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը խոստացել էր լավ լուր հայտնել։ Ճշտող հարցին, թե ինչի՞ն է վերաբերում լավ լուրը, Հովհաննիսյանը ճշգրտեց՝ դա կապված է խոցված ինքնաթիռի հետ. «Մերձարաքսյան հովտի տարածքում խոցվեց հերթական ինքնաթիռը։ Ուղղաթիռը ընկել էր Իրանի տարածք, որի համար ներողություն է խնդրել ՊԲ-ն»։ 

ՊՆ ներկայացուցիչը վստահեցրեց՝ հայկական զինուժը, հակառակորդին զրկելով հարձակումների թափից, միշտ չէ, որ վարում է միայն պաշտպանական մարտեր։ 

Անդրադառնալով նախորդ օրերին ռմբակոծված Վարդենիսում վիճակին՝ Հովհաննիսյանն ասաց. «Թռչող սարքեր, հարվածային ու հետախուզական ԱԹՍ-ներ կան, սակայն կոնկրետ մարտական գործողություններ այդ հատվածում չկան»։ 

Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան մեկնած վարձկանների մասին ապացուցող փաստերի մասին հարցին Հովհաննիսյանը պատասխանեց՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ Թուրքիան ու Ադրբեջանը կիրառում են նման զինյալներ, ապացույցներ միջազգային կառույցներին ներկայացվել ու ներկայացվում են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում