Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը Արցախում պատերազմի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչ հոկտմբերի 12-ը, ստացել է 2,4 միլիոն դոլարի նվիրաբերություն։ Այդ մասին տեղեկացնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։
Նվիրատվությունները կատարվել են 54 երկրից։ Հիմնադրամից հատուցում կարող են ստանալ զոհված կամ վիրավորված զինծառայողների հարազատները, ինչպես նաև հատուցումները տարածվում են պահեստազորայինների և կամավորականների վրա։
Հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին։
Civilnet











