Գլխավոր Լրահոս

Արևմուտքը կժամանի Շանհայի բորսա

Արևմուտքը կժամանի Շանհայի բորսա

85 մլն չինացի գործարար էլ կմեկնի Արևմուտք

Շանհայի ֆոնդային բորսան օտարերկրյա թողարկողների համար կբացի իր առևտրային հարթակները, ինչն արևմտյան խոշոր ընկերություններին արժեթղթերի ծավալով աշխարհի մեծությամբ երկրորդ շուկայում գործելու հնարավորություն կընձեռի, հաղորդում է Bloomberg-ը։

Բորսայի փոխնախագահ Հու Մինի խոսքով՝ օտարերկրյա ընկերությունների արժեթղթերով գործարքները պետք է հնարավորինս շուտ սկսել։ Ըստ նրա՝ թեև հստակ ժամկետներ դեռ սահմանված չեն, տեխնիկական և վարչարարական անհրաժեշտ բոլոր միջոցառումներն արդեն իրագործվել են։

Մի շարք փորձագետների կարծիքով՝ Շանհայի շուկա օտարերկրյա ընկերությունների մուտք գործելու արդյունքում Չինաստանը միջազգային ֆինանսական կենտրոնի կվերածվի մինչ 2020թ.։ Ներկայում Չինաստանի կարգավորիչները ոչ միայն արևմտյան կորպորացիաներին թույլ չեն տալիս չինական բորսաներում գործարքներ իրականացնել, այլև արգելում են չինացի 85 մլն գործարարներին ներդրումներ կատարել օտարերկրյա ընկերությունների արժեթղթերում։

Մինի կարծիքով՝ ֆոնդային շուկայի միջազգայնացումը շահավետ կլինի ինչպես չինացիների, այնպես էլ արտերկրի ընկերությունների համար։

Հատկանշական է, որ 2007թ. Չինաստանի PetroChina պետական նավթային ընկերությունը տպավորիչ արդյունքներ արձանագրեց՝ տեղաբաշխելով իր արժեթղթերը Շանհայի բորսայում։ PetroChina-ն «բացահայտեց» չինական ֆոնդային շուկայի ողջ ներուժը՝ ընկերության կապիտալիզացիան միայն մեկ օրում աճեց շուրջ երկու անգամ՝ $453 մլրդ-ից հասնելով $1 տրլն-ի:

Նշենք, որ Չինաստանի իշխանություններն օտարերկրյա կորպորացիաներին Շանհայի բորսայում գործելու թույլտվության մասին խոսում էին դեռևս 2008-ից, ինչին, սակայն, խոչընդոտեց ֆինանսատնտեսական ճգնաժամը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում