Գլխավոր Լրահոս

Google-ը շուտով կերգի

Google-ը շուտով կերգի

Չնայած «երաժշտական» ինտրիգը դեռ պահպանվում է

Ակնկալվում է, որ Google որոնողական հսկան այս շաբաթ կներկայացնի սեփական երաժշտական ծառայությունը։ Google-ի «երկրպագուներն» այս իրադարձությանը սպասել են ավելի քան մեկ տարի։ Մյուս կողմից՝ կարծիքներ կան, թե ընկերությանն այդպես էլ չի հաջողվի մինչև շաբաթվա վերջ պայմանավորվածություն ձեռք բերել ձայնագրող խոշոր ընկերությունների հետ։

Այն, որ որոնողական հսկան մտադիր է երաժշտական օնլայն ծառայություն թողարկել, դեռ վաղուց էր հայտնի։ Լրատվամիջոցներն անընդհատ գրում էին այս մասին, թեև Google-ում նույն հետևողականությամբ հերքում էին երաժշտական ծառայության մոտալուտ թողարկման մասին լուրերը։ Անցած տարվա վերջին հայտնի դարձավ, որ ընկերությունն ավարտել է բանակցությունները երաժշտության ձայնագրման չորս խոշոր ընկերությունների հետ՝ Universal Music Group, Warner Music Group, Sony Music Entertainment և EMI Group։

Փորձագետները սա Google-ի խոշոր հաղթանակ համարեցին, քանի որ շուկայում Apple iTunes-ի լուրջ մրցակից էր հայտնվում։ Նշենք, որ iTunes Music Store-ին բաժին է ընկնում ԱՄՆ-ի թվային երաժշտական կոնտենտի վաճառքների 75%-ը, ուստի Apple-ը կարող է իր ֆինանսական պայմանները թելադրել ձայնագրման բոլոր խոշոր ընկերություններին։

Ընթացիկ տարվա մայիսին Google-ը թողարկեց Music երաժշտական ծառայության փորձնական՝ բետա տարբերակը, որը հասանելի է միայն ԱՄՆ-ում։ Այս տարբերակից օգտվողները կարող են սեփական ձայնագրությունները պահել Google-ի սերվերների վրա և դրանք լսել ինտերնետին միացված սարքավորումների միջոցով։

Մյուս կողմից՝ հարցականի տակ է EMI Group-ի գոյության հարցը։ Օրերս լուրեր տարածվեցին, թե EMI-ն կարող է կլանվել Universal Music Group-ի կողմից։

Հավանաբար՝ Google-ում որոշել են այլևս չսպասել ձայնագրող ընկերությունների միջև տարաձայնությունների հարթմանը և թողարկել երաժշտական ծառայությունը։ Նշենք, որ Google-ը արտոնագրային համաձայնագրեր է կնքել նաև տասը անկախ ձայնագրող ընկերությունների հետ։

Ինչ վերաբերում է Google-ի երաժշտական ծառայության առանձնահատկություններին, ապա ընկերությունը, ամենայն հավանականությամբ, այն կսոցիալականացնի։ Google+ սոցցանցում օգտատերերը հնարավորություն կունենան երգերով կիսվել մյուս օգտատերերի հետ։ Բացի այդ՝ այս ծառայությունը հնարավորություն կտա երաժշտական սեփական գրադարանները բեռնել Google-ի սերվերների վրա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում