Գլխավոր Լրահոս

2012թ. ոսկին կթանկանա

2012թ. ոսկին կթանկանա

Շուկայի խաղորդները սխալվե՞լ են...

Մինչ այս տարվա վերջ ոսկու համաշխարհային գինը կբարձրանա ընդհուպ $1850՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց, իսկ 2012թ. այն կհատի $2000/1 տրոյ. ունցիա սահմանագիծը՝ պայմանավորված Հունաստանի և Իտալիայի պարտքային խնդիրներով, կանխատեսում է ավստրալական ANZ ներդրումային բանկը։

Այսպիսով՝ բանկի փորձագետները հերքել են շուկայի մի շարք խաղորդների այն կանխատեսումը, թե ոսկու գինը կնվազի մինչև $1000-1200/1 տրոյ. ունցիա սահմանը։ «Մենք ակնկալում ենք, որ ոսկու գինը կբարձրանա՝ արձագանքելով Եվրոպայի պարտքային ճգնաժամի սրացման մտավախություններին և զարգացող շուկաներում գնաճային ճնշմանը»,– ասված է կանխատեսման մեջ։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Հունաստանի և Իտալիայի նոր կառավարությունների գործադրած ջանքերը, ինչպես նաև խնայողության միջոցառումները կնպաստեն շուկայի անկայունության նվազեցմանը, բայց ոչ վերացմանը։

Ըստ նրանց՝ գների տատանումները կարող են կրճատվել Եվրոպական կենտրոնական բանկի կողմից բազային տոկոսադրույքի նվազեցման, ինչպես նաև ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի կողմից քանակական մեղմացման քաղաքականության երրորդ փուլի մեկնակի դեպքում։

Նշենք, որ երեկ՝ Երևանի ժամանակով ժամը 18։00-ին, Նյու Յորքի բորսայում ոսկու գինը $1772 էր՝ մեկ տրոյ. ունցիայի դիմաց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում