Գլխավոր Լրահոս

Սխալները չեն ներում

Սխալները չեն ներում

Եվրահանձնաժողովը դեղին քարտ է ցույց տվել վարկանշային գործակալություններին

Եվրահանձնաժողովը միջազգային վարկանշային գործակալությունների նկատմամբ նոր պահանջներ է սահմանել, որոնք նպատակ ունեն նվազեցնել վերջիններիս ազդեցությունը ֆինանսական շուկաների վրա։

Չի բացառվում, որ եվրոպացի պաշտոնյաներին նման քայլի դիմելու առիթ է տվել Ֆրանսիայի վարկանիշը սխալմամբ իջեցնելու Standard&Poor's-ի (S&P) միջադեպը։

Եվրամիության՝ ներքին շուկաների հարցերով հանձնակատար Միշել Բառնիեն Եվրահանձնաժողովին վարկանշային գործակալությունների նկատմամբ վերահսկողության խստացման նախագիծ է ներկայացրել։

Ինչպես հաղորդում է Euronews-ը, կոպիտ սխալներ և խախտումներ արձանագրելու դեպքում նախատեսվում է ներդրողների համար պարզեցնել գործակալություններին դատական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը։

Ընդ որում՝ ապացույցներ ներկայացնելու պատասխանատվությունը պետք է ստանձնեն հենց գործակալությունները, որոնք հնարավոր բոլոր միջոցներով պետք է ապացուցեն իրենց անմեղությունը։

Բառնիեն հանդես է եկել վարկանշային գործակալությունների համար ավելի խիստ նորմատիվների սահմանման և վարկանիշների թափանացիկության աստիճանի բարձրացման օգտին։

Վարկանշային գործակալությունների ազդեցության սահմանափակման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ միջազգային երեք խոշորագույն գործակալությունները՝ Moody's-ը, Standard&Poor's-ը և Fitch Ratings-ը, ընդհանուր առմամբ, վերահսկում են համաշխարհային շուկայի 95%-ը։

Մյուս կողմից՝ վարկանշային գործակալությունների իրավաբանական պատասխանատվության ավելացմանը զուգահեռ նախատեսվում է ներդնել «ռոտացիայի» կանոններ, ըստ որի՝ պարտատոմսեր թողարկող յուրաքանչյուր ընկերություն պետք է փոխի իր վարկանշային գործակալությունը երեք տարին մեկ, իսկ հաջորդող չորս տարիներին չօգտվի տվյալ գործակալության ծառայություններից։

Եվրահանձնաժողովի նախաձեռնություններից մի քանիսը դեռ չեն հաստատվել։ Բառնիեի խոսքով՝ դրանք չափազանց «նորարարական» են։ Մասնավորապես՝ չի համաձայնեցվել որևէ պետությանը ֆինանսական արտակարգ օգնության տրամադրման հարցի քննարկման ժամանակ նրան սուվերեն վարկային վարկանիշներ շնորհելու արգելքը։

Նշենք, որ վարկանշային գործակալությունների հասցեին նախկինում ևս մեղադրանքներ են հնչել։ Մասնավորապես՝ խոսքը 2008թ. ճգնաժամը կանխել չկարողանալու, ԱՄՆ-ի վարկանիշի իջեցման և Ֆրանսիայի վարկանիշի սխալ իջեցման մասին է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում