Գլխավոր Լրահոս

Սմարթֆոն՝ ամազոնյան մոտիվներով

Սմարթֆոն՝ ամազոնյան մոտիվներով

Amazon-ի խաղադրույքը կրկին հավատարիմ հաճախորդներն են

Amazon-ը, որը շարունակում է մնալ օնլայն վաճառքների աշխարհի խոշորագույն ընկերությունը, քայլեր է ձեռնարկում նաև սմարթֆոնների շուկայում։ Ակնկալվում է, որ 2012թ. վերջին ընկերությունը սեփական ապրանքանիշով առաջին սմարթֆոնը թողարկի։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ամերիկյան Citigroup-ի փորձագետներին։

Citigroup-ի փորձագետ Մարկ Մահեյնիի կարծիքով՝ Amazon-ի սմարթֆոնը, որը կաշխատի Texas Instruments-ի պրոցեսորով և անլար ցանցերում տվյալների փոխանակման Qualcomm-ի չիպով, կվաճառվի միջին գնային հատվածում։

Փորձագետի կարծիքով՝ սմարթֆոնի բաղադրիչների գինը չի գերազանցի $100-ը, իսկ բջջային օպերատորներն այն հավանաբար կկարողանան ձեռք բերել մոտ $170-ով։ Սա նշանակում է, որ Amazon-ը կփոխհատուցի սարքավորման արտադրության և արտոնագրերի ծախսերը։ Ակնկալվում է, որ սմարթֆոնը շուկայում կհայտնվի 2012թ. 4-րդ եռամսյակում։

Citigroup-ի փորձագետների խոսքով՝ ինչպես ընկերության նախորդ սարքավորումների դեպքում, այս անգամ էլ սմարթֆոնի թողարկումը շահույթ չի հետապնդի։ Վերջնանպատակը, ինչպես միշտ, օնլայն խանութին հավատարիմ հաճախորդների քանակի ընդլայնումը կլինի։ Նշենք, որ Amazon-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել Citigroup-ի վերլուծաբանների՝ Bloomberg-ին արած հայտարարությունը։

Ըստ International Data Corporation-ի (IDC) տվյալների՝ 2011թ. 2-րդ եռամսյակում Amazon-ի մասնաբաժինը էլեկտրոնային տեքստերի ընթերցման համար նախատեսված սարքերի համաշխարհային շուկայում կազմել է 51,7%։ Ընկերությունն այս շաբաթ սկսել է իր առաջին պլանշետի՝ Kindle Fire-ի վաճառքները, որի նախնական պատվերների քանակը ևս արդարացնում է ընկերության հույսերը։

Օրերս Amazon-ը հայտարարեց, թե մի քանի միլիոն լրացուցիչ պլանշետ է հարկադրված եղել պատվիրել, քանի որ Amazon.com-ի խանութում այն ունեցել է ամենամեծ պահանջարկը։ Մահեյնիի կարծիքով՝ Kindle շարքի րիդերների ու Kindle Fire պլանշետի հաջող վաճառքների պայմաններում սմարթֆոնի արտադրությունը լիովին տրամաբանական քայլ է Amazon-ի համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում