Գլխավոր Լրահոս

Մանկության երազանքից մինչև ԱՄՆ հաջորդ նախագահ

Մանկության երազանքից մինչև ԱՄՆ հաջորդ նախագահ

Հինգ գաղափար Բաֆեթից

Համաշխարհային ֆինանսական շուկաների անկայունությունը չի ազդել ամերիկացի հայտնի ներդրող, Berkshire Hathaway ընկերության հիմնադիր, միլիարդատեր Ուորեն Բաֆեթի ծրագրերի վրա և չի հարկադրել նրան հրաժարվել իր ներդրումներից։ Բաֆեթին չի անհանգստացնում նաև ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) քաղաքականությունը։

Այս մասին նա հայտնել է CNBC-ին տված հարցազրույցում: Նա պատմել է ներդրումային իր նոր բացահայտումների մասին։ Ստորև ներկայացնում ենք այս և մի շարք այլ խնդիրների շուրջ Բաֆեթի հիմնական տեսությունները։

Եվրոյի ճակատագրի մասին

Եվրամիությունը հայտնաբերեց, որ ինքն էական թերություն ունի. այն չի կարող գումար տպել։ Ներդրողի կարծիքով՝ Եվրոպայում չկան Բեռնանկեի կամ Պոլսոնի նման հեղինակություններ, մինչդեռ ժամանակն աշխատում է ընդդեմ եվրոյի։

Ներդրողն ամեն օր հետևում է Եվրոպայի սուվերեն պարտքին, սակայն դրանում այլևս ներդրում չի կատարի։ Berkshire Hathaway-ը չի տնօրինում եվրոպական բանկերի բաժնետոմսեր, ավելին՝ նա չի էլ ցանկանում գնել դրանք։ Ըստ ներդրողի՝ եվրոպական բանկերի բաժնետոմսերում ներդրում կատարելու համար պետք է դրանք ավելի լավ հասկանալ։

ԱՄՆ-ի ապագա նախագահի մասին

Սպիտակ տան ղեկավարի մրցավազքում ամենազորեղ թեկնածուն Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին է։ Ըստ Բաֆեթի՝ հենց նա կլինի ներկայիս նախագահ Օբամայի գլխավոր մրցակիցը։

Դաշնային պահուստային համակարգի մասին

Բաֆեթն անձամբ չէր նախաձեռնի քանակական մեղմացման քաղաքականության հերթական՝ երրորդ ծրագիրը։ Ներդրողին չի անհանգստացնում այն հանգամանքը, թե շուկաներն ինչպես կարձագանքեն ԴՊՀ-ի քաղաքականությանը։

Մանկության երազանքի մասին

Բաֆեթի մանկության երազանքը որևէ հարկային օրենք իր անվամբ դարձնելն է։ Հարկերը, նրա կարծիքով, պետք է գանձել պրոգրեսիվ սանդղակով՝ համեմատաբար ցածր եկամուտ ունեցողներից՝ սովորական տոկոսադրույքով, $1 մլն-ից ավելի եկամուտ ունեցողներից՝ 30%, իսկ ամենահարուստների համար՝ 35% տոկոսադրույքով։

Ներդրումների մասին

Բաֆեթը իր ներդրումների համար նոր բրենդ ունի՝ ամերիկյան IBM տեխնոլոգիական հսկան։ Մարտից ի վեր՝ նա $10,7 մլրդ-ով գնել է ընկերության 5,5-տոկոսանոց փաթեթը (64 մլն բաժնետոմս)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում