ԱՊՀ շուկան հետաքրքրում է ընկերությանը
Ռուսական Mail.ru Group հոլդինգը բանակցություններ է վարում mail.ua դոմենի ձեռքբերման շուրջ, որում կտեղաբաշխվեն ընկերության էլեկտրոնային փոստը և այլ սերվերներ՝ ուկրաիներեն։ Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։
Թերթի աղբյուրների հաղորդմամբ՝ վաճառող կողմը ուկրաինական Internet Invest Group-ն է, սակայն հնարավոր է նաև համատեղ նախագծեր իրականացվեն, և ծառայություններն ինտեգրվեն։ Mail.ru-ի աղբյուրների հաղորդմամբ՝ գործնականում ընկերությանը հետաքրքիր են ԱՊՀ երկրների շուկաները։
Թերթը գրում է նաև, որ Mail.ru Group-ն արդեն գրանցել է իր առևտրանշաններն Ուկրաինայում, և Mail.ru-ի՝ այնտեղ գործող գրասենյակը (ներկայում այն ներառում է մարկետինգային նույնանուն ընկերությունը և Dark Joker-ի ծրագրային մշակմամբ զբաղվող ընկերությունը) շուտով կվերածվի լիակատար ներկայացուցչության։
«Mail.ru Ուկրաինա» գովազդային ընկերությունը ստեղծվել է 2008թ.։ Նրա միջոցով Mail.ru-ն պարզեցրել է գովազդային պայմանագրերի կնքումը։
Նշենք, որ Yandex-ի ուկրաինական ծառայություններն իրենց աշխատանքը սկսել են 2005թ., իսկ Google-ը ներկայացուցչություն է բացել 2007թ.։
Civilnet











