Գլխավոր Լրահոս

Արաբները հարվածել են եվրոպացիների գրպանին

Արաբները հարվածել են եվրոպացիների գրպանին

Խոշոր տուրօպերատորներին դժվար ժամանակներ են սպասվում

Եվրոգոտու պարտքային ճգնաժամը, արաբական հեղափոխությունները և Թաիլանդի ջրհեղեղը խեղճացրել են համաշխարհային ամենախոշոր տուրօպերատորներից մեկին՝ բրիտանական Thomas Cook Group-ին. տուրօպերատորը 4 անգամ էժանացել է։

Նախօրեին Thomas Cook Group-ի բաժնետոմսերը 77%-ով էժանացել են։ Ընկերության կապիտալիզացիան այս պայմաններում կազմել է 93,2 մլն ֆունտ ստեռլինգ, որը 4 անգամ զիջում է տուրօպերատորի երկուշաբթի օրվա կապիտալիզացիային՝ 359,7 մլն ֆունտ ստեռլինգ, հաղորդում է Bloomberg-ը։

Ընկերության բաժնետոմսերի կտրուկ էժանացումը պայմանավորված է այս ֆինանսական տարվա (ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերին 30-ին) հաշվետվության հրապարակումը հետաձգելու մասին տուրօպերատորի հայտարարությամբ։ Ավելի վաղ ակնկալվում էր, որ ֆինանսական հաշվետվությունը կհրապարակվի այսօր։

Սակայն Thomas Cook Group-ում հայտարարել են, թե հարկադրված են վարկատու բանկերի հետ փոխառությունների պայմանագրերի փոփոխման շուրջ բանակցություններ վարել, ինչը պայմանավորված է կոնյունկտուրայի վատթարացմամբ։ Ընկերության ֆինանսական տնօրեն Փոլ Հոլինգոուրթը, իր հերթին, հայտարարել է, թե բանկերի հետ բանակցություններն ընթանում են 100 մլն ֆունտ ստեռլինգ փոխառության ներգրավման շուրջ։

Ֆինանսական տարին բրիտանական տուրօպերատորի համար բավական բարդ է եղել։ Ֆինանսական տարվա առաջին ինը ամիսներին (ավարտվել է հունիսի 30-ին) ընկերության զուտ պարտքը հասել է 903 մլն ֆունտ ստեռլինգի, մինչհարկային վնասը կազմել է 326,1 մլն ֆունտ։ Ընթացիկ տարվա օգոստոսին Thomas Cook-ը տեղեկացրել էր, թե մտադիր է 200 մլն ներգրավել իր ակտիվների, այդ թվում՝ վեց ինքնաթիռի վաճառքի միջոցով։ Ընկերությունը դիտարկում է նաև մի շարք հյուրանոցների վաճառքի հավանականությունը, մասնավորապես՝ Մեքսիկայում և Իսպանիայում։

Հատկանշական է, որ դեպի Եգիպտոս և Թունիս ընկերության տուրփաթեթների վաճառքները Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում կրճատվել են 20%-ով։

Thomas Cook-ի հիմնական մրցակից գերմանական TUI տուրօպերատորը ևս դժվարին ժամանակներ է ապրում։ Այս ֆինանսական տարվա առաջին ինը ամիսներին ընկերության գործառնական վնասը կազմել է €483,1 մլն։ Գերմանացիները ևս սա պայմանավորում են Թունիսի և Եգիպտոսի հեղափոխություններով, ինչպես նաև քաղաքացիական պատերազմով Լիբիայում։

Հատկանշական է, որ շվեյցարական Kuoni հոլդինգին հաջողվել է խուսափել վնասներից։ Հաշվի առնելով ընկերության 2011թ. առաջին ինը ամիսների տվյալները՝ ֆինանսական ցուցանիշները տարեկան կտրվածքով, ընդհանուր առմամբ, կմնան 2010թ. մակարդակում։ Այս հունվար-սեպտեմբերին ընկերության հասույթն ավելացել է 26,2%-ով, գործառնական վնասը՝ 47,7%-ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում