Գլխավոր Լրահոս

Ավարն այնքան էլ մեծ չէր

Ավարն այնքան էլ մեծ չէր

«Գրավի՛ր Ուոլ սթրիթը» տեղական իշխանությունների վրա թանկ չի նստել

Արդեն երկրորդ ամիսն է, ինչ ԱՄՆ-ի մի շարք խոշոր քաղաքներում չեն դադարում «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժման ակցիաները։ Հետաքրքրական է, թե որքան գումար է կորցրել Միացյալ Նահանգները շարժման պատճառով։

Պարզվում է՝ զանգվածային անկարգություններն ու բողոքի ակցիաները հարկատուներից խլել են $13 մլն։ Հենց այսքան է արժեցել ոստիկանների արտաժամյա աշխատանքի և բնակկենցաղային ծառայությունների վճարումը։

Associated Press-ը սեփական ուսումնասիրությունն է կատարել՝ պարզելու ԱՄՆ-ում շուրջ երկու ամիս շարունակվող բողոքի ակցիաների արժեքը։ Գործակալությունը մեկտեղել է ամերիկյան այն 18 խոշոր քաղաքների մունիցիպալ ծառայությունների վճարների մասին տվյալները, որոնցում բողոքի զանգվածային ցույցեր են կազմակերպվել։

Պարզվում է՝ բողոքի երկարատև ակցիաները, որոնք ուղեկցվել են քաղաքների կենտրոնական այգիներում վրանային ճամբարների հաստատմամբ, բյուջեի վրա համեմատաբար թանկ չեն նստել։ Ոստիկաններին տրվող լրացուցիչ վճարներից զատ՝ տեղական վարչակազմերը վճարել են վնասված խոտածածկի, կոտրված ծառերի և շենքերի նկարազարդ պատերի վերականգնման համար։

Այսպես՝ ոստիկանների արտաժամյա աշխատանքի համար ամենաշատ ծախսերն արել է Նյու Յորքը՝ մոտ $7 մլն։ Սակայն սա չնչին գումար է նյույորքյան ոստիկանության $4,5 մլրդ բյուջեի համատեքստում։ Ընդ որում՝ անցած տարվա ընթացքում Նյու Յորքի ոստիկանությունը մոտ $550 մլն է ծախսել իր աշխատակիցների արտաժամյա վճարների վրա։

Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքը բողոքի ակցիաների վրա, օրինակ, ծախսել է $2,4 մլն, որը մեծ գումար է քաղաքի բյուջեի համար, իսկ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքը՝ $785 հազ.։ Սիեթլում հարկատուները բողոքի ցույցը ցրելու համար վճարել են $625 հազ., Բոստոնում՝ $575 հազ.։

Այդուհանդերձ, $13 մլն-ը համեմատաբար մեծ գումար չէ Մեծ Բրիտանիայում անցած տարվա զանգվածային բողոքների հետևանքով քաղաքին պատճառած վնասների համեմատ։

Հիշեցնենք, որ «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժումը սկսվել է սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում, այնուհետ տարածվել է Միացյալ Նահանգների ողջ տարածքում և անգամ Եվրոպայում։ Շարժման մասնակիցները բողոքում են գործազրկության, իշխանությունների քաղաքականության և ֆինանսական ինստիտուտների դեմ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում