Գլխավոր Լրահոս

Սեուլն ամենախելացին է

Սեուլն ամենախելացին է

Մեգապոլիսներում մրցում են ժամանակակից տեխնոլոգիաները

Շվեդական Ericsson-ը Arthur D. Little խորհրդատվական ընկերության հետ համատեղ կազմել է 24 ամենախելացի մեգապոլիսների վարկանիշը, որոնք քաղաքային հարմարավետ միջավայրի ստեղծման համար օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ցուցակի առաջատարը հարավկորեական Սեուլն է։

Խելացի մեգապոլիսների վարկանիշի կազմման հիմքում հեղինակները դրել են քաղաքային ենթակառուցվածքներում տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների ներդրման արագությունը և որակը։ Գնահատվել են քաղաքների ՀՆԱ-ի մակարդակը, էկոլոգիան, առողջապահությունը, անվտանգությունը և կրթությունը։

Սեուլն առաջատար է դարձել էկոլոգիայի ոլորտում լայնամասշտաբ այնպիսի ծրագրերի իրականացման շնորհիվ, որտեղ օգտագործվել են տեղեկատվական և հաղորդակցային առաջատար տեխնոլոգիաներ։ Հարավային Կորեայի մայրաքաղաքին վարկանիշում հաջորդում են Սինգապուրը, Ստոկհոլմը, Նյու Յորքը, Լոնդոնը, Տոկիոն, Փարիզը, Պեկինը, Լոս Անջելեսը և Շանհայը։

Ամենախելացի քաղաքների թվում են նաև Բուենոս Այրեսը, Սան Պաուլոն, Մեխիկոն, Մումբայը, Կահիրեն, Ջակարտան, Յոհանեսբուրգը, Կարաչին, Լագոսը։

Խելացի տեխնոլոգիաներ օգտագործող քաղաքների վարկանիշը հեղինակների կողմից դիտարկվում է որպես գործիք, որն օգնում է քաղաքային իշխանություններին և տեղական համայնքներին գնահատել քաղաքների իրական վիճակը և աճի հեռանկարները՝ տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացման լույսի ներքո։

Բացի այդ՝ վարկանիշն օգտակար կարող է լինել քաղաքային միջավայրի, բնակիչների կենսամակարդակի բարելավման, բիզնեսի վարմանն աջակցության նախագծեր իրականացնելիս։ Ըստ Ericsson's Networked Society Lab-ի փորձագետ Պատրիկ Ռեգարդի՝ այս վարկանիշը կարևոր նշանակություն ունի նաև դեպի քաղաքներ նոր գաղափարների, կապիտալի, որակյալ մասնագետների ներհոսքի տեսանկյունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական Economist Intelligence Unit-ը կազմել էր ամենաբարձր կենսամակարդակ ունեցող քաղաքների վարկանիշը։ Ցուցակի առաջատարներն էին Մելբուռնը, Վիեննան և Վանկուվերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում