Գլխավոր Լրահոս

Ավելի արագ և օպերատիվ

Ավելի արագ և օպերատիվ

ԱՄՀ-ն վարկային նոր հնարավորություններ է ստեղծում

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հայտարարել է արտակարգ վարկերի տրամադրման նոր պայմանների մասին: Դրանք նախատեսված են այն տնտեսությունների համար, որոնք ճգնաժամի հետևանքով առերեսվել են իրացվելիության խնդրին։ ԱՄՀ վարկային այս գծերն ավելի ճկուն կլինեն։ Հիմնադրամն իր նոր մեխանիզմը կփորձարկի այս շաբաթ իր օգնությանը դիմած Հունգարիայի վրա։

ԱՄՀ վարկային նոր գիծը, առաջին հերթին, հասցեագրված է կայուն տնտեսություն և կայուն ֆինանսական քաղաքականություն ունեցող երկրներին, որոնք, ամեն դեպքում, զգում են խնդրահարույց երկրների անբարենպաստ կոնյունկտուրայի ազդեցությունը։

Հիմնադրամի նոր միջոցառումները նախատեսում են վարկավորման ծավալների մեծացում և փաստաթղթային գործընթացների արագացում։ Այդուհանդերձ, վարկերի տրամադրման գնահատումների չափանիշները չեն փոխվի։

ԱՄՀ բարեփոխումների գլխավոր նպատակը ճգնաժամի խորացման և նրա տարածման հաղթահարումն է, ինչպես նաև վարկային շուկաների սեղմման կանխարգելումը։ Մասնավորապես՝ խոսքը եվրոպական այն երկրների մասին է, որոնց պարտատոմսերի եկամտաբերությունը վերջին շրջանում զգալիորեն աճել է։

Գումարային միջոցների արտահոսքը, պայմանավորված պետպարտքի սպասարկման թանկացմամբ, ինչպես նաև արժույթի թուլացումը, որն արտահայտվում է ներկրման թանկացմամբ, մեծացնում է վճարային հաշվեկշռի դեֆիցիտը, որի փոխհատուցման գործում էլ հենց իր օգնությունն է առաջարկում ԱՄՀ-ն։

Իրացվելիության դեֆիցիտը, որին բախվել են ազգային կենտրոնական բանկերը, հանգեցրել է առևտրային ֆինանսական կառույցների ռեսուրսների կրճատմանը։ Ինչպես 2008թ. ճգնաժամի սկզբում, այժմ էլ գլխավոր սպառնալիքն ուղղված է Հունգարիային, Ռումինիային և Ռուսաստանին։

Վերջին ամիսներին միջոցների անբավարարությունն առաջինն իր վրա զգացել է (բացի Հունաստանից և Կիպրոսից) Հունգարիայի շինարարության ոլորտը։ Հունգարիան դիմել էր ԱՄՀ-ին կանխարգելիչ միջոցառումների իրականացման ֆինանսավորման խնդրանքով։ ԱՄՀ կառավարիչ տնօրեն Քրիստին Լագարդի խոսքով՝ Հունգարիայի դիմումը դեռ քննարկման փուլում է։

ԱՄՀ փոփոխությունների երկրորդ փաթեթը նախատեսում է արագ արձագանքման նոր գործիքներ այն դեպքերի համար, երբ ԱՄՀ անդամ երկրները բնական աղետների են առերեսվել։ Նախատեսվում է նաև տեխնիկական աջակցություն տրամադրել խնդրահարույց երկրներին՝ հակաճգնաժամային քաղաքականության իրականացման համար։

ԱՄՀ-ի կողմից հաստատված միջոցառումները համահունչ են դրամավարկային կառույցների ընդհանուր մոտեցումներին, որոնք կոչված են նպաստելու ազգային տնտեսությունների իրացվելիության խնդրի ավելի արագ վերականգնմանը։ Ըստ էության, ԱՄՀ գործողությունները նպատակ ունեն ավելի արագ և արդյունավետ կերպով արձագանքել ճգնաժամի երկրորդ ալիքի նախանշաններին՝ հնարավորության դեպքում կանխելով դրանք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում