Գլխավոր Լրահոս

Սև ուրբաթի ու կիբերերկուշաբթիի նոր ռեկորդները

Սև ուրբաթի ու կիբերերկուշաբթիի նոր ռեկորդները

Ամերիկացիներն այս տարի ավելի շռայլ են եղել

Անցած՝ այսպես կոչված «սև» ուրբաթ, ինչպես նաև նրան հաջորդած հանգստյան օրերին ամերիկացիները $52,4 մլրդ են ծախսել, հաղորդում է CNN-ը։ Մանրածախ առևտուրը, երկարաձգված աշխատանքային օրվա ու մեծ զեղչերի շնորհիվ, Նահանգներում ռեկորդային հասույթ է գրանցել։

Մեծ զեղչերով գնումների Սև ուրբաթը Նահանգներում մեկնարկում է նոյեմբերի երրորդ հինգշաբթիի գիշերվանից, երբ ԱՄՆ-ում սկսում են նշել Երախտագիտության տոնը, ու շարունակվում է մինչ կիրակի գիշեր։

Ըստ ԱՄՆ-ի Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի (National Retail Federation, NRF) տվյալների՝ այս Սև ուրբաթին ամերիկացիները $52,4 մլրդ են ծախսել, ինչը 16%-ով գերազանցում է անցած տարվա $45 մլրդ ցուցանիշը։

Բացի այդ՝ զգալիորեն ավելացել է գնորդների թիվը։ Այսպես՝ 2010թ. 212 մլն գնորդի դիմաց այս տարի գնումներ է կատարել 226 մլն մարդ։ Աճ է արձանագրել նաև գնումների կտրոնի միջին ծավալը՝ հասնելով $398,6-ի՝ 2010թ. $365,3-ի դիմաց։ Այս տարի մեծ պահանջարկ են վայելել հագուստը, կենցաղային, էլեկտրոնային առարկաներն ու սարքավորումները, կոսմետիկան։

NRF-ի ղեկավար Մարշալ Կոգանի կարծիքով՝ Նահանգներում մանրածախ առևտրի նոր ավանդույթ է ձևավորվում, ու ավելի մեծ թվով խանութներ են որոշում գործել նաև Երախտագիտության տոնի գիշերը։

Նշենք, որ Սև ուրբաթին հաջորդող երկուշաբթին՝ երեկ, ԱՄՆ-ում կիբերերկուշաբթի է անվանվում։ Զեղչերը պաշտոնապես մեկնարկում են ինտերնետային խանութներում։ Ընդ որում՝ առցանց առևտրի ծավալները, որպես կանոն, գերազանցում են Սև ուրբաթի ցուցանիշը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում