Գլխավոր Լրահոս

Facebook-ը որոշել է տեղաբաշխվել

Facebook-ը որոշել է տեղաբաշխվել

Թեև Ցուկերբերգը դեռ մտածում է

Ամերիկյան Facebook ընկերությունը, որին պատկանում է համանուն սոցցանցը, մտադիր է բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխում (IPO) իրականացնել 2012թ. երկրորդ եռամսյակում և շուկայից $10 մլրդ ներգրավել, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները։

IPO-ի արդյունքում սոցցանցի ներդրումային պորտֆելը կարող է հասնել $100 մլրդ-ի։ Ըստ պարբերականի՝ ընկերությունը, ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների ամերիկյան հանձնաժողովի (Securities and Exchange Commission, SEC) հետ, դիտարկում է հիմնական ցուցանիշների հրապարակման և տեղաբաշխման հայտի ներկայացման ժամկետները։ Սոցցանցի IPO-ի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են, և ընկերությունը գործնականում պատրաստ է տեղաբաշխմանը։

The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը IPO-ի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացրել, հետևապես տեղաբաշխման ժամկետները կարող են փոխվել։ Ներգրավվելիք գումարների ծավալը կախված կլինի շուկայում տիրող իրադրությունից, այդ թվում՝ եվրոպական տնտեսությունների վիճակից։ Պարբերականը չի բացառել, որ ընկերությունը IPO-ի անցկացման մասին հայտ ներկայացնի մինչև այս տարեվերջ։

Ավելի վաղ ընկերության գործառնական տնօրեն Շերիլ Սանդենբերգը հայտարարել էր, թե սոցցանցի բաժնետոմսերի տեղաբաշխումն անխուսափելի է։ Թերթի հաղորդմամբ՝ ներկայում ընկերության ֆինանսական տնօրեն Դեյվիդ Էբերսմանը բանակցություններ է վարում տեխնոլոգիական ընկերությունների IPO-ի կազմակերպմամբ զբաղվող բանկերի հետ։

Նշենք, որ Facebook-ի բաժնետոմսերի տեղաբաշխմանը սպասում են նաև շուկաները։ Ընթացիկ տարում բաժնետոմսերի տեղաբաշխում արդեն իրականացրել են LinkedIn սոցցանցը, ամերիկյան Pandora ինտերնետային ռադիոն և ամերիկյան Groupon զեղչային ընկերությունը։

Ակնկալվում է, որ առաջիկայում IPO կիրականացնի նաև օնլայն խաղերի նախագծմամբ զբաղվող Zynga ընկերությունը։ Ըստ մի շարք աղբյուրների՝ շուկայի մեկ այլ խոշոր մասնակից՝ միկրոբլոգների Twitter սոցցանցը, ևս մտադիր է հաջորդ տարի տեղաբաշխում իրականացնել, թեև ժամկետների վերաբերյալ հստակ տվյալներ չկան։

Facebook սոցցանցը ստեղծվել է 2004թ. և ներկայում շուրջ 800 մլն օգտատեր ունի, որից 500 մլն-ը կայքի ամենօրյա այցելուներ են։ Ըստ պարբերականի՝ եթե ընկերության ղեկավարությունն այդպես էլ IPO-ի չգնա, այդուհանդերձ հարկադրված կլինի 2012թ. ապրիլին հրապարակել իր ֆինանսական ցուցանիշները։ Facebook-ի բաժնետերերի թիվը գերազանցում է SEC-ի կողմից մասնավոր ընկերությունների համար սահմանված 500-ը։

Այս տարվա երկրորդ կիսամյակում Facebook-ի հասույթը կազմել է $1,6 մլրդ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի $800 մլն-ի համեմատ։ Ամերիկյան EMarketer Inc.-ի կանխատեսման համաձայն՝ այս տարի ընկերության գովազդային եկամուտները կկազմեն $3,8 մլրդ, ինչը 104%-ով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի $1,86 մլրդ ցուցանիշը։ Նշվում է, որ սոցցանցի IPO-ի հարցում մեծ դերակատարում կունենա գովազդից ստացվող եկամուտների աճի հանգամանքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում