Գլխավոր Լրահոս

110 հյուրանոց՝ երեք տարում

110 հյուրանոց՝ երեք տարում

Hilton-ը ընդլայնում է իր ցանցը

Մինչև 2014թ. ամերիկյան Hilton Worldwide ընկերությունը, որին պատկանում է Hilton հյուրանոցային ցանցը, 110 նոր հյուրանոց կբացի՝ այդպիսով ապահովելով 8500 նոր աշխատատեղ։

Ընդ որում՝ ընկերության հիմնական թիրախում Մեծ Բրիտանիան է, Թուրքիան, Գերմանիան, Լեհաստանը և Ռուսաստանը։ Վերջինիս բաժին կընկնի կառուցվող հյուրանոցներից 25-ը՝ հիմնականում միջին դասի, որոնք 3000 աշխատատեղ կապահովեն։

Ներկայում Ռուսաստանում գործում է Hilton-ի միայն երեք հյուրանոց։ Առաջիկա երեք տարում Միացյալ Թագավորությունում Hilton-ը կբացի 20, Թուրքիայում՝ 4 նոր հյուրանոց։

Հաջորդ տարի ընկերությունն արդեն կկարողանա հյուրեր ընդունել իր նորաբաց 10 հյուրանոցում, որոնցից միայն մեկը կլինի Ռուսաստանում։

Նշենք, որ Hilton Worldwide-ին պատկանող բրենդները միավորում են 85 երկրի ավելի քան 3750 հյուրանոց՝ 615 հազ. հյուրանոցային համարներով։ Ընկերությանն են պատկանում Waldorf Astoria Hotels & Resorts, Conrad Hotels & Resorts, Embassy Suites Hotels և այլ հայտնի ցանցեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում