Գլխավոր Լրահոս

Դրագին՝ հայելու առջև

Դրագին՝ հայելու առջև

Հաշվետու լինելու առաջին անգամը

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կշարունակի եվրոգոտու խնդրահարույց երկրների պետպարտատոմսերի գնման քաղաքականությունը, սակայն սահմանափակ ծավալով։

Երեկ Բրյուսելում այսպիսի հայտարարություն է արել ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին Եվրահանձնաժողովի լիագումար նստաշրջանի ընթացքում, որտեղ ներկայացրել է ԵԿԲ վերջին շրջանի քաղաքականությունը։ Սա ԵԿԲ նախագահի պաշտոնում Դրագիի առաջին հաշվետվությունն է Եվրահանձնաժողովին։

ԵԿԲ նախագահի կարծիքով՝ սուվերեն պարտքի ճգնաժամի հաղթահարման լավագույն տարբերակը եվրոգոտու պետությունների ազգային տնտեսությունների վերականգնման արդյունավետ ծրագրերն են։ Դրագին կարծում է, որ արժութային միությունն այս դեպքում ավելի արագ և հեշտ կկարողանա հաղթահարել ճգնաժամը։

Դրագիի կարծիքով՝ անհրաժեշտ է վերականգնել ներդրողների վստահությունը կառավարությունների նկատմամբ, ինչը կօգնի Եվրոպայում լարվածության թուլացմանը։ Ըստ Bloomberg-ի՝ եվրոգոտու տնտեսության վստահության ինդեքսը նոյեմբերին նվազել է մինչև 93,7 կետ՝ հոկտեմբերյան 94,8-ի համեմատ։

Ընդ որում՝ ցուցանիշի անկումը շարունակվում է ընթացիկ տարվա փետրվարից։ Բացի այդ՝ Եվրոպայում ակտիվորեն շրջանառվում է ազգային արժույթներին՝ գերմանական մարկին, հունական դրահմային կամ իտալական լիրային վերադարձի գաղափարը։

Եվրոպական կառավարություններին Դրագին կոչ է արել նաև սերտորեն համագործակցել միմյանց հետ՝ Բրյուսելում նախանշած հարկաբյուջետային միջոցառումները կյանքի կոչելու նպատակով։ Ակնկալվում է, որ Եվրամիության առաջնորդներն այս միջոցառումները կքննարկեն ԵՄ դեկտեմբերի 9-ի գագաթաժողովին։

Եվրոգոտու գլխավոր բանկիրը խոստովանել է, որ վերջին շրջանում արժութային միությունում լարվածությունն աճում է, ուստի ԵԿԲ-ն մտադիր է աչալրջորեն վերահսկել տարածաշրջանի բանկային ոլորտը։ Անհրաժեշտության դեպքում կարգավորիչը պատրաստակամություն է հայտնել աջակցել նաև մասնավոր հատվածին։

Դրագին վստահեցրել է, որ ԵԿԲ-ն կփորձի զսպել գների ինչպես կտրուկ աճը, այնպես էլ անկումը։ «ԵԿԲ դրամավարկային քաղաքականությունը նպատակ ունի կարճաժամկետ հատվածում եվրոգոտում հաստատել գնային կայունություն»,– հիշեցրել է Դրագին։

Նշենք, որ երեկ տեղի են ունեցել Իսպանիայի և Ֆրանսիայի պետական պարտատոմսերի հերթական տեղաբաշխումները։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ Մադրիդը տեղաբաշխել է €3,75 մլրդ-ի պարտատոմս, սփրեդը կազմել է 396 կետ։ Փարիզը վաճառել է €4,5 մլրդ-ի պարտատոմս, սփրեդը՝ 112 կետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում