Գլխավոր Լրահոս

Իսլամական բանկինգը հասավ ԱՊՀ

Իսլամական բանկինգը հասավ ԱՊՀ

Արևելքի գումարները նախ կհոսեն Բաքու

ԱՊՀ-ում չի բացառվում ներդրումային բանկի ստեղծումը, որը կգործի ֆինանսավորման իսլամական սկզբունքներով։ Ռուսական «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ երեկ Բաքվում այսպիսի հայտարարություն է արել ԱՊՀ ֆինանսաբանկային խորհրդի նախագահ Անատոլի Կազակովը, որը մասնակցում է ԱՊՀ անդամ երկրների՝ Բաքվի միջազգային բանկային 4-րդ համաժողովին։

Անդրադառնալով բանկի ստեղծման մեխանիզմին՝ Կազակովը նշել է, թե այս թեմայով դեռ մի քանի «կլոր սեղան» կազմակերպելու անհրաժեշտություն կա։ «Սկզբում կսկսենք մեկ-երկու երկրից, այնուհետև կընդլայնվենք։ Դեռ վաղ է խոսել այս մասին, սակայն մենք աշխատում ենք այս ուղղությամբ։ Մենք դեռ ճանապարհի կեսին ենք»,– ասել է նա՝ հավելելով, թե անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև բանկային օրենսդրությունում։

Կազակովն ընդգծել է ներդրումային այսպիսի բանկի ստեղծման անհրաժեշտությունն ու կարևորությունն ԱՊՀ տարածքում՝ համաշխարհային տնտեսության վատթարացման ֆոնին։ ԱՊՀ ֆինանսաբանկային խորհրդի նախագահը իսլամական բանկինգի անհրաժեշտությունը պայմանավորել է եվրոպական բանկերից միջոցների արտահոսքով: «Եվրոպական բանկերը սնանկանում են։

Արևելքում չափազանց մեծ գումարներ են կուտակվել, որոնք պետք է ուղղորդել դեպի լավ շուկաներ. ԱՊՀ շուկան բավական գրավիչ է, երաշխավորված, մասնավորապես՝ ադրբեջանականը։ Ստեղծվելիք բանկը կարող է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների, արդյունաբերության, վերամշակման մեջ»,– ասել է Կազակովը։ Նրա կարծիքով՝ ԱՊՀ-ում իսլամական բանկինգի կիրառումը թույլ կտա երկար և բավական էժան փողեր ներգրավել։

Իսլամական բանկային համակարգում կուտակված է համաշխարհային բանկային ակտիվների 1%-ը: Իսլամական բանկերը գործում են շարիաթի սկզբունքներով, մասնավորապես՝ դրանք համարվում են գործընկերային, քանի որ ներդրողները և փոխառուները ֆինանսական գործառնությունների ռիսկը հավասարապես կիսում են բանկերի հետ։ Բացի այդ՝ բանկերը տոկոսներ չեն վճարում։ Իսլամական բանկերը ֆինանսական բոլոր հաստատությունների շարքում ամենաքիչն են տուժել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում