Գլխավոր Լրահոս

Coca-Cola-ն կանաչում է

Coca-Cola-ն կանաչում է

Շուկան ստիպում է զգացումների վրա խաղալ

Սննդամթերքի արտադրությամբ զբաղվող անդրազգային կորպորացիաներն այլևս չեն աճի զարգացած շուկաների հաշվին, գրում է ռուսական Slon.ru կայքի սյունակագիր Հելեն Էդվարդսը՝ բերելով Coca-Cola-ի օրինակը։ Ընկերությունում զարգացող շուկաները գրավելու համար որոշել են անգամ բրենդի գույնը փոխել։ Հոդվածը թարգմանաբար և որոշ կրճատումներով՝ ստորև։

Միջազգային Datamonitor ընկերության տվյալների համաձայն՝ ամեն տարի աշխարհում ստեղծվում է մոտ 20 հազ. տեսակի նոր սննդամթերք։ Դրանցից շատերն անհետանում են՝ այդպես էլ շուկա չհասնելով։

Փորձագետ Մարտին Լինդստրոմի կարծիքով՝ հաջողված բրենդի իրական նպատակը եզակի լինելն է, ինչպես նաև ընդհանրական արժեքներ կրելը։ Խոսքը միայն աշխարհի տարբեր երկրներում նույն առևտրանիշով վաճառքի մասին չէ։ Բրենդի իրական արժեքը մարդկանց հետ էմոցիոնալ կապի հաստատումն է։

Հայտնի է, որ բրենդների մեծ մասը փորձում է ազդել մարդկանց տեսողական ընկալման վրա։ Սակայն ժամանակն է, որ շեշտադրվեն նաև ձայնային, հոտային, համային և շոշափողական զգացողությունները։ Օրինակ՝ Coca-Cola-ն ձայնի միջոցով փորձում է առաջին կումի զգացողությունը հաղորդել, իսկ Pringles չիփսերը գովազդվում են խրթխրթան կարտոֆիլի ձայնի միջոցով։

Զգայարանների վրա ազդելը չափազանզ կարևոր է, քանի որ միևնույն սննդամթերքի համը տարբեր երկրներում կարող է տարբեր լինել։ Միաժամանակ, կարող են տարբերվել նաև դրանց օգտագործման եղանակները։ Օրինակ՝ Johnson&Johnson-ի ցանափոշին Պապուա Նոր Գվինեայում օգտագործվում է բացառապես հուղարկավորությունների ժամանակ։

Նոր շուկաներ գրավելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գլխավոր գործոնը՝ ապրանքի մատչելիությունն ու հասանելիությունը սպառողի համար։ Lays չիփսերը զարգացող շուկաներում վաճառվում են փոքր տուփերով, մինչդեռ ԱՄՆ-ում նման փոքր չափի փաթեթավորում գոյություն չունի։

Կարևոր է հաշվի առնել նաև երկրներում սննդամթերքի տարածման ուղիները։ Օրինակ՝ եթե ԱՄՆ-ում մարդկանց մեծ մասը սննդամթերքը ձեռք է բերում սուպերմարկետներից, ապա Ինդոնեզիայում բնակչության միայն մեկ երրորդն է հաճախում սուպերմարկետ։

Սխալ կլինի կարծել, թե շուկայի խիստ մրցակցության պայմաններում հաղթելու միակ եղանակը գների իջեցումն է։ Հաջողված մրցակցությունը ֆինանսական արդյունավետության հարց չէ, միայն։ Ավելի կարևոր է սպառողի համար բրենդի նոր՝ մարդկանց ոգևորող բովանդակության ստեղծումը։

Շուկաներ գրավելու լավագույն օրինակը Coca-Cola-ն է։ Այն հայտնի է ոչ միայն իր ապրանքանիշով և շշի եզակիությամբ, այլև ուրախության և երջանկության հետ ասոցացմամբ։ Սակայն անգամ այս ընկերությունը, որը համարվում է հաջող մարկետինգի լավագույն օրինակ, պարտվել է կարմիր գույնի համար մղվող համաշխարհային պատերազմում։ Մի շարք երկրներում կարմիր գույնն արդեն ասոցացվում է այլ սննդամթերքների հետ։ Ուստի Coca-Cola-ն հարկադրված է այս շուկաներում փորձարկել իր ապրանքանիշը կանաչ գույնով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում