Գլխավոր Լրահոս

Անազնիվ խաղ Apple-ից

Անազնիվ խաղ Apple-ից

Էլեկտրոնային գրքերի բիզնեսը մրցակցային չէ Եվրոպայում

Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Apple կորպորացիայի և հինգ խոշոր հրատարակչությունների դեմ՝ կասկածելով նրանց էլեկտրոնային գրքերի շուկայում հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեջ։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, եվրոպական կարգավորիչները ստուգում են ֆրանսիական Lagardere Publishing հրատարակչատան Hachette Livre մասնաճյուղի, Ռուպերտ Մերդոկին պատկանող News Corp.-ի Harper Collins մասնաճյուղի, CBS Corp.-ի Simon&Schuster-ի ստորաբաժանման, ինչպես նաև բրիտանական Pearson Group-ի Penguin մասնաճյուղի և գերմանական Verlagsgruppe Georg von Holzbrinck հրատարակչատների գործեունեությունը։

Ըստ Եվրահանձնաժողովի՝ Apple-ը և վերոնշյալ հրատարակչությունները գաղտնի համաձայնության են եկել էլեկտրոնային գրքերի գների շուրջ, որոնք iPhone-ի և iPad-ի սեփականատերերը ներբեռնել են iBook գրախանութից։ Ըստ կարգավորչի՝ նրանց այս գործողությունները հանգեցրել են շուկայում մրցակցության սահմանափակման։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին էլեկտրոնային գրքերի շուկայում համանման հետաքննություն էր սկսել բրիտանական հակամենաշնորհային «Բարեխիղճ առևտրի գրասենյակ»-ը (Office of Fair Trading)։ Երեկ վերջինս տեղեկացրել է, որ դադարեցնում է գործի հետաքննությունը, քանի որ դրանով այսուհետ կզբաղվի Եվրահանձնաժողովը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում