Գլխավոր Լրահոս

Վճար՝ անվճար խաղալիքների համար

Վճար՝ անվճար խաղալիքների համար

Բրազիլացիները տուգանել են McDonald's-ին

Արագ սննդի McDonald's ռեստորանային ցանցը Բրազիլիայում տուգանվել է մանկական Happy Meal-ում անվճար խաղալիքներ ներառելու համար։ Ինչպես գրում է անգլալեզու The Economic Times հանդեսը, տուգանքը կազմել է 3,19 մլն ռեալ ($1,77 մլն)։

Ռիթեյլերի նկատմամբ տուգանքը սահմանել է Բրազիլիայում Սպառողների շահերի պաշտպանության կազմակերպությունը (Consumer Defense Foundation), ըստ որի՝ «McDonald's-ի խաղալիքները երեխաների մոտ սնվելու անառողջ սովորույթներ են խրախուսում»։

McDonald's-ը, իր հերթին, հայտարարել է, թե ինքը հակաօրինական ոչինչ չի արել։ Ընկերությունում նշել են նաև, թե Happy Meal-ի խաղալիքները կարելի է և առանձին ձեռք բերել։

Այս տարվա դեկտեմբերի 1-ից McDonald's-ը մանկական ճաշերին կցվող անվճար խաղալիքների դիմաց սկսել է հավելյալ 10 ցենտ գանձել։ Համանման որոշում է ընդունել նաև արագ սննդի Burger King ռիթեյլերը։ Այս կերպ արագ սննդի համաշխարհային ցանցերն արձագանքել են մանկական ճաշերի հետ խաղալիքներ նվիրելու ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի իշխանությունների արգելքին։ Հիշեցնենք, որ Սան Ֆրանցիսկոյի իշխանություններն այսպիսի որոշում էին ընդունել 2010թ. նոյեմբերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում