Գլխավոր Լրահոս

Nokia-ն ազատվում է Vertu-ից

Nokia-ն ազատվում է Vertu-ից

Սմարթֆոններն ավելի կարևոր են

Ֆիննական Nokia ընկերությունը մտադիր է վաճառել իր դուստր ընկերություն Vertu-ն, որն աշխարհում ձեռքով հավաքվող ամենաթանկ բջջային հեռախոսների արտադրողն է, հաղորդում է բրիտանական Financial Times-ը։

Ըստ պարբերականի՝ սա հեռահաղորդակցային հսկային հնարավորություն կտա իր ջանքերը կենտրոնացնել սմարթֆոնների առաջատար արտադրողների հետ մրցակցության ուղղությամբ։

Թերթի տեղեկացված աղբյուրների համաձայն՝ Nokia-ն վաճառքի կազմակերպումը հանձնարարել է ամերիկյան Goldman Sachs-ին։ Գործընթացը դեռ նախնական փուլում է, իսկ գործարքի գումարը հստակեցնելու համար նախ պետք կլինի գնահատել Vertu-ի ակտիվները։

Ընկերության տարեկան հասույթը ներկայում $268-402 մլն է։ Բրենդի հավանական գնորդներ են համարվում մի շարք մասնավոր ներդրողներ և պերճանքի առարկաներ արտադրող ընկերություններ։ Ինչպես Nokia-ն, այնպես էլ Goldman Sachs-ը հրաժարվել են մեկնաբանել Vertu-ի վաճառքի մասին տեղեկությունը։

Vertu-ն ստեղծվել է 1998թ. լյուքս դասում բացառիկ բջջային հեռախոսների շուկան գրավելու նպատակով։ Այս բրենդով հեռախոսներ վաճառվում են աշխարհի ավելի քան 60 երկրում, սակայն դրանք առավել մեծ պահանջարկ են վայելում Ռուսաստանում, Ասիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում։

Մեծ Բրիտանիայում հավաքվող Vertu-ի որոշ մոդելներ վաճառվում են ավելի քան 200 հազ. ֆունտ ստեռլինգով ($314 հազ.)։ Մոդելների բարձր գինը հաճախ պայմանավորված է նրանով, որ դրանք զարդարվում են թանկարժեք քարերով և մետաղներով, համալրվում ռեստորանների, հյուրանոցների պատվերների և այլ ծառայությունների համակարգի հետ կապ հաստատող կոճակով։

Ըստ մի շարք փորձագետների՝ Vertu-ն շուկայում իր դիրքերը կորցրել է սմարթֆոնների պատճառով։ Մյուսների կարծիքով՝ բրենդն ինքն է իր համար գերեզման փորել՝ տուրք տալով չինական սպառողի համար ոչ թանկ մոդելներ արտադրելու մրցավազքին։

Նշենք, որ Nokia-ի ղեկավարությունը նախաձեռնել է ընկերության լայնածավալ վերակառուցման գործընթաց և գործընկերության մասին համաձայնագիր ստորագրել ծրագրային ապահովման հսկա ամերիկյան Microsoft-ի հետ՝ սմարթֆոնների շուկայում իր դիրքերն ամրապնդելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում